Բաժիններ՝

Գազայի հատվածում 63 զոհ է գրանցվել. Թրամփը պնդել է, որ ոչինչ չի վտանգի հրադադարը

Իսրայելի հարվածներից Գազայի հատվածում առնվազն 63 մարդ է զոհվել, այդ թվում՝ 24 երեխա։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով տեղի առողջապահական իշխանություններին։ 

Իսրայելը հարվածել է տների, դպրոցների և բնակելի թաղամասերի Գազա քաղաքում, Բեյթ Լահիայում, ալ-Բուրեյջում, Նուսեյրաթում և Խան Յունիսում։ Իսրայելի զինվորականները Գազայի հատվածում գնդակոծություններ են իրականացրել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր «հզոր հարվածներ» հասցնել պաղեստինյան անկլավին։

Նեթանյահուի հրահանգին նախորդել էր անկլավի հարավային Ռաֆահ քաղաքում փոխհրաձգությունը, որի հետևանքով զոհվել էր իսրայելցի 37-ամյա զինվոր։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ որևէ առնչություն չունի հարձակմանը և Իսրայելին մեղադրել է հրադադարը խախտելու համար՝ նշելով, որ կհետաձգի պատանդներից մեկի աճյունի վերադարձը։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ոչինչ չի վտանգի հրադադարը։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Իսրայելը պետք է պատասխան հարվածներ հասցնի իր զինվորների թիրախավորման դեպքում: 

«Ոչինչ չի վտանգի հրադադարը։ Պետք է հասկանալ, որ ՀԱՄԱՍ-ը Մերձավոր Արևելքում խաղաղության շատ փոքր մասն է, և նրանք պետք է իրենց լավ պահեն», – հայտարարել է Թրամփը Ճապոնիայից Հարավային Կորեա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս