Բաժիններ՝

Արմավիրում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Սարդարպատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Lada» մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:

Բախման հետևանքով «Lada»-ն, որը բարձված է եղել հացով, կողաշրջվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս