Բաժիններ՝

Ֆիլիպ Մորրիսը դարձել է Հավասար վարձատրության համաշխարհային հավաստագիր ստացած առաջին միջազգային ընկերությունը

Ֆիլիպ Մորրիս ընկերությունը վերջերս դարձավ առաջին միջազգային ընկերությունը, որ Հավասար վարձատրության հիմնադրամի կողմից համաշխարհային մակարդակով հավաստագիր է ստացել։

Հավաստագրումը ևս մեկ անգամ հաստատում է ընկերության պատրաստակամությունը աշխատավայրում ապահովել հավասար պայմաններ  և կարևոր հենք է ներառական ու գենդերային իմաստով հավասարակշռված միջավայր ձևավորելու  ճանապարհին:

Ֆիլիպ Մորրիսն իր բիզնես ռազմավարության հիմքում դրել է ներգրավվածությունն ու բազմազանությունը՝ որպես սիգարետ արտադրողից գիտություն ու տեխնոլոգիաներ խթանող ընկերություն դառնալու հիմնական գործիք։

«Հավասար վարձատրության համաշխարհային հավաստագրումը մատնանշում է ամբողջ աշխարհի մեր գրասենյակների կողմից կատարված մեծ ջանքերը, ինչի արդյունքում հավասար աշխատանքի համար մեր Ֆիլիպ Մորրիսում ստանում են հավասար վարձատրություն», – նշել է Անդրե Կալանթզոպուլոսը, Ֆիլիպ Մորրիսի գլխավոր գործադիր տնօրենը։ «Մենք պետք է շարունակենք կառուցել ներառական, գենդերային իմաստով հավասարակշռված ընկերություն, որպեսզի հաջողության հասնենք առանց ծուխ ապագա ձևավորելու ճանապարհին»։

Հավասար վարձատրության հավաստագրման մեթոդաբանությունը հաստատում է, որ Ֆիլիպ Մորրիսը առանց սեռային խտրականության հավասար աշխատանքի համար հավասարապես է վարձատրում 90-ից ավելի երկրներում աշխատող իր թիմի բոլոր անդամներին։ «Հավասար վարձատրության» գործընթացը ներառում է Ֆիլիպ Մորրիսի բոլոր աշխատակիցների վարձատրության վիճակագրական վերլուծություն, ինչպես նաև Փրայս Վոթերհաուս Կուպերս ընկերության կողմից տեղական գրասենյակների անկախ աուդիտ։

Աուդիտորները խոսում են ընկերության ղեկավարության հետ, որպեսզի հաստատեն կանանց ու տղամարդկանց հավասարապես վարձատրելու վերջիններիս պատրաստակամությունը, ֆոկուս-խմբեր են անցկացնում  աշխատակիցների հետ, որպեսզի հասկանան վերջիններիս ընկալումն ու նվիրվածությունը հավասարապես վարձատրվելու գաղափարին։ Աուդիտորները նաև մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացներն ու քաղաքականությունն են  ուսումնասիրում, որպեսզի հաստատեն կանանց ու տղամարդկանց նկատմամբ կիրառվող նույն մոտեցումը և անհրաժեշտության դեպքում ուղղորդեն համապատասխան առաջարկություններով:

Խստապահանջ այս գործընթացը տևել է 18 ամիս ու հաստատել Ֆիլիպ Մորրիսի նվիրվածությունը կանանց ու տղամարդկանց հավասարության գաղափարին։

«Իր համաշխարհային բնույթից ելներով, Ֆիլիպ Մորրիսի հավաստագրումը մեծ քայլ է կանանց ու տղամարդկանց հավասար վարձատրելու ուղու վրա», – նշել է Վերոնիկ Գոյ Վենհույսը, Հավասար վարձատրության հիմնադրամի գլխավոր տնօրենը։ «Այն փաստը, որ Fortune 500-ը առաջնորդող նման մի ընկերություն այսպիսի պատրաստակամություն է արտահայտում, բավականին ուժեղ ազդակ է։ Մենք հպարտ ենք գիտակցել այն համաշխարհային մասշտաբները, որ Ֆիլիպ Մորրիսը հաղորդում է մեր գործին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս