ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարը կասկածում է Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու ԱՄՆ-ի հնարավորությանը
ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն հայտարարել է, թե կասկածում է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու ԱՄՆ-ի հնարավորությանը: Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք լսում ենք, որ նպատակն արտահանումը մինչեւ զրո նվազեցնելն է, բայց նրանք, ովքեր աշխատում են այդ ինդուստրիայում, շատ լավ գիտեն, որ իրականում դա հնարավոր չէ»,-ասել է Բարկինդոն:
«Ժամանակավոր թույլտվությունները (իրանական նավթի գնման) երկարացնելը կամ չերկարացնելը շարունակում է աճող անորոշություններից մեկը մնալ շուկայում առաջարկի եւ պահանջարկի հաշվեկշռի հարցում Իրանի կարեւորության եւ քաշի պատճառով»,-հավելել է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: