Սխտորի օգտակարության մասին
Սա շատ մատչելի և արդյունավետ միջոց է: Գրում է lifter.com.ua կայքը:
Սխտորը ողջ աշխարհում եղած ամենահանրաճանաչ համեմունքն է Այն ունի բացառիկ համ ու բույր, իսկ գլխավորն այն է, որ օժտված է առողջության համար բազմաթիվ առավելություններով:
Մարդիկ սխտոր օգտագործում են արդեն 1000 տարի: Համաձայն հնագիտական տվյալների` սխտորի մասին հայտնի է եղել դեռևս 5000 տարի առաջ, երբ Գիզայում վեր էին խոյանում բուրգերը:
Հին հունական բժիշկ Հիպոկրատը սխտոր նշանակում էր բազմաթիվ հիվանդությունների բուժման համար, որոնցից էին ռեսպիրատոր, մակաբույծների կողմից հարուցված, վատ մարսողությամբ կամ հոգնածությամբ պայմանավորված հիվանդությունները:
Սխտոր օգտագործում էին առաջին օլիմպիական մարզիկները: Դա, հնարավոր է, առաջին խթանիչն է եղել սպորտի պատմության մեջ:
Հին Եգիպտոսից սխտորն անցավ Պակիստան և Արևմտյան Հնդկաստան, որտեղից էլ հասավ մինչև Չինաստան:
Սխտորի մեջ պարունակվում են հանքանյութեր` երկաթ, կալցիում, պղինձ, ֆոսֆոր, կալիում և մանգանի պերօքսիդ, B խմբի վիտամիններ, A և C վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ և բացառիկ միկրոէլեմենտներ, ինչպիսիք են սելենիումը, գերմանիումն ու թելուրը:
Սխտորը հարուստ է նաև հակաօքսիդանտներով: Նշանակում է՝ այն գերազանց միջոց է բակտերիաների, վիրուսների, սնկերի, աղիքային մակաբույծների ու ազատ ռադիկալների դեմ:
Սխտորի պարբերական կիրառությունն օգնում է պայքարել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են`
Շաքարային դիաբետը
Սխտորի օրական մեկ ատամիկը կօգնի վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:
Էնցեֆալիտը
Հայտնի է, որ սխտորը շատ արդյունավետ է ազդում էնցեֆալիտի դեպքում:
Սնկային ինֆեկցիաները
Սխտորի հյութը հաջողությամբ պայքարում է սնկային ինֆեկցիաների դեմ, այն պետք է խմել:
Հիպերտոնիան
Սխտորը կմաքրի անոթներն ու այդպիսով կօգնի կարգավորել արյան զարկերակային ճնշումը:
Խոցային հիվանդությունը
Սխտորը կխոչընդոտի խոցային հիվանդության զարգացմանը:
Սխտորն օգտագործվում է՝ որպես հակակոագուլյանտ:
Օգնում է ջրիկացնել արյունը, իսկ դա նշանակում է, որ կարող է կանխարգելել թրոմբոզը:
Սխտորն օգտագործում են մրսածության ցավերի ժամանակ:
Սխտորը հզոր հակաբիոտիկ է, որը թեթևացնում է կանգային երևույթներն ու անցկացնում մրսածության հիվանդությունների նշանները:
. Սխտորը օրգանիզմը մաքրում է տոքսիններից:
. Սխտորը պայքարում է մետեորիզմի դեմ` չեզոքացնելով ստամոքսի գազերը:
. Սխտորը պայքարում է վատ խոլեստերինի դեմ:
Սխտորի հյութը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի թթվայնացումը և խոլեստերինի կուտակումը անոթներում` նվազեցնելով սրտային հիվանդությունների ռիսկը:
Ինչպես օգտագործել սխտորն առողջ մնալու համար
Սխտորի հյութը կարելի է խառնել ցանկացած այլ հյութի հետ կամ այն օգտագործել առանձին ամեն օր: Սխտորի հյութը չի կարելի խմել քաղցած վիճակում, որովհետև կվնասեք ձեր ստամոքսը:
Օրական երկու ատամիկից ավելի սխտոր մի օգտագործեք: Դա շատ ուժեղ դեղամիջոց է:
Կարող եք մանր կտրատել սխտորի ատամիկը, թողնել մի քանի րոպե, որպեսզի բաց օդում ալլիինազ ֆերմենտն ազատվի, ապա կուլ տալ սխտորային շիլան տաք ջրով: Դա արեք քնելուց առաջ:
Սխտորը կմաքրի օրգանիզմը, կպայքարի վիրուսների, բակտերիաների և սնկերի դեմ, կկանխի քաղցկեղը ու կօգնի մարսողությանը:
Շնորհիվ սխտորի բաղադրության մեջ եղած ծծումբի` կմաքրվեն լյարդն ու արյունը, դուրս կբերվեն ծանր մետաղները: Եթե ձեզ վախեցնում է բերանից եկող տհաճ հոտը, պարզապես առանց հանգամանորեն ծամելու կուլ տվեք սխտորի խյուսը:
Հաջորդ օրը` արթնանալուց անմիջապես հետո, խմեք մեկ մեծ բաժակ տաք ջուր: Եթե առաջին իսկ արտաթորանքի դեպքում տհաճ սխտորի բույր զգաք, նշանակում է՝ ձեր օրգանիզմը լքել են բոլոր վնասակար նյութերն ու միացությունները:
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող ՝ արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը