ԳՇ պետն ու ՊԲ փոխնախարարը հարցաքննվել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու դրվագով մաս է առանձնացրել ու նախաքննության ավարտ հայտարարել: Թերթին մանրամասներ հայտնի դարձան այս գործից:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` մարտի մեկի գործով հարցաքննվել են ներկայիս զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Օնիկ Կարապետյանը:
Այս գործի փաստաթղթերում շրջանառվում է նաեւ ՀՀ պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանի անունը:
2008թ. ՊՆ միջազգային ռազմագործակցության պաշտպանական ծրագրերի վարչության պետ, այժմ նախարար Տոնոյանը մասնակից է եղել փետրվարի 23-ին ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանի ընդունման վերաբերյալ խորհրդակցությանը:
Հիշեցնենք, որ Տոնոյանը օրերս խոսել էր մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավվածության մասին` ասելով, որ բանակը իսկապես ներգրավված է եղել ե՛ւ բուն մարտի մեկի իրադարձությունների ժամանակ, ե՛ւ դրան նախորդող օրերին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: