Բաժիններ՝

Վենեսուելան Կոլումբիայի հետ սահմանը մասամբ բացելու որոշում է կայացրել

Վենեսուելայի իշխանությունները մարտի 11-ին թույլ են տվել հետիոտնին տեղաշարժվել Կոլումբիայի հետ սահմանով: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ առայժմ թույլատրվում է տեղաշարժվել դպրոցականներին, ուսանողներին, բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին և դեղամիջոցներ տեղափոխող անձանց:

«Որոշ խումբ մարդկանց համար հետիոտնի տեղաշարժը թույլատրվել է: Կոլումբիայի հետ սահմանն արդեն հատել է ավելի քան 2 հազար մարդ»,-նշել է Վենեսուելայի Ազգային գվարդիայի աշխատակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս