Բաժիններ՝

«Լևոն Երանոսյանը ժողովրդի մեջ նռնակներ է նետել». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ քննիչից իմացա, որ ըստ նախաքննության տվյալների՝ Լևոն Երանոսյանն է այն անձը, ով Բաղրամյան փողոցում ժողովրդի մեջ լուսաձայնային նռնակներ է նետել, որից տուժել եմ ոչ միայն ես, այլ նաև տասնյակ մարդիկ: Դիտեցի նաև տեսանյութը, թե ինչպես և ինչ ջանասիրությամբ է նետում դրանք:

Սկզբում ինձ վիրավորում հասցրած նռնակն էր, հետո տեսա՝ ինչպես մեկ այլ նռնակ հայտնվեց իմ ընկեր Արայիկ Հարությունյանի ծնողների ոտքերի տակ, և տիկին Մարինան միայն հասցրեց փակել ականջները… շարունակությունը դիտել չկարողացա, հրաժարվեցի, թեկուզ որպես տուժող կարող էի ծանոթանալ նյութերին: Գործն արդեն դատարան է ուղարկվել»:

https://www.facebook.com/simonyanalen/posts/1957172991076414

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս