Հայտարարվել է աշխարհում առավել արագագործ սմարթֆոնների թոփ-10-ը
Antutu բենչմարկը հրապարակել է աշխարհի առավել արագագործ տասը սմարթֆոնների ցուցակը։
Առաջին տեղը 371849 միավորով գրավել է Xiaomi Mi 9-ը՝ Snapdragon 855-ով: Երկրորդ հորիզոնականը 353469 միավորով զբաղեցրել է Xiaomi Mi 9-ը՝ նույնպես Snapdragon 855-ով, իսկ երրորդում՝ 320763 միավորով, Nubia Red Magic Mars-ն է՝ Snapdragon 845-ով:
Դրանց հաջորդում են Huawei Mate 20 Pro-ն, Honor V20-ը, Huawei Mate 20 X-ը, Honor Magic 2-ը, ASUS ROG Phone-ը, Xiaomi Black Shark Helo-ն եւ Xiaomi Mi 8 Pro-ն: Ցուցահանդեսում MWC 2019 Mi 9-ը ներկայացվել է Եվրոպայի համար:
Այն առաջարկվելու է երկու կոմպլեկտացիաով՝ 6+64 գիգաբայթը՝ 449 եվրոյով, եւ 6+128 գիգաբայթը՝ 499 եվրոյով, հաղորդել է Life-ը: