Բաժիններ՝

««Ռեալում» կան խաղացողներ, ովքեր 25 մետրից լսում են հարվածը, բայց ես 50 մետր հեռու էի և ոչինչ չլսեցի». Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն իր կարծիքն է հայտնել Կլասիկոյում Լիոնել Մեսսիի և «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

«Ես այս խաղերի էմոցիաներն ապրել եմ մանկուց: Ես գիտեմ, թե որքան դժվար է հաղթել «Բերնաբեուում»: Մենք հանդուրժեցինք և օգտագործեցինք մեր հնարավորությունը:

Կարծում եմ, որ մենք ավելի լավ խաղացինք, քան մի քանի օր առաջ, չնայած հաշիվն ավելի համեստ է: Առաջնությունում առավելությունը մեզ որոշակի հանգստություն է տալիս առաջիկա հանդիպումներից առաջ:

Մենք լավ ենք զգում մեզ: Ես սիրում եմ այստեղ գալ: Բոլոր հանդիպումներն այստեղ «ամեն ինչ, կամ ոչինչ» են:

Ինչ վերաբերում է Ռամոսին, ես կարծում եմ, որ դա բացահայտ ագրեսիա էր, քանի որ Մեսսիի բերանից արյուն էր հոսում:

Կրկնապատկերներում դուք տեսաք, որ Մեսսիի նկատմամբ ագրեսիվ վարք է դրսևորվել, և մենք պահանջում էինք, որ մրցավարը վերանայի դրվագը:

Ես որոշեցի ասել այդ մասին, քանի որ նրանք շատ են բողոքում, և մրցավարները որոշումներ են կայացնում նրանց օգտին: Նման բան տեղի է ունեցել հազարավոր անգամներ:

«Ռեալում» կան խաղացողներ, ովքեր 25 մետրից լսում են հարվածը, բայց ես 50 մետր հեռու էի և ոչինչ չլսեցի:

Ես արել եմ այդպես հարյուր անգամ: Սերխիոյին պետք է հեռացնեին դաշտից, բայց իմ ընկեր Մատեո Լաոսը տեսակրկնությունների սենյակում չտեսավ այդ դրվագը: Ես չեմ զղջում, որ արել եմ իմ ժեստը: Ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն էր»,- ասել է Պիկեն:

Պիկեն ակնարկել էր Դանի Կարվախալին, ով «Լևանտեի» հետ խաղից հետո ասել էր, որ 11-մետրանոցի դրվագում լսել էր հարվածի ձայնը 25 մետր հեռավորությունից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս