Բաժիններ՝

ԱՄՆ-ում փորձարկում են ճապոնական Mitsubishi Regional Jet մարդատար ինքնաթիռը. Kyodo

Ճապոնական Mitsubishi Regional Jet (MRJ) նոր մերձմայրուղային օդանավն ԱՄՆ-ում սկսել է թեստային թռիչքներ կատարել պատվիրատուներին առաջին մատակարարումների նախաշեմին, որոնք նշանակված են 2020 թվականին: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:

Փորձարկումներն անցկացվում են Վաշինգտոնի նահանգում Mitsubishi Aircraft ճապոնական ընկերության բազայում: Ստուգում են ինքնաթիռի շարժիչի աշխատանքը տարբեր ռեժիմներով, ինչպես նաեւ այլ համակարգերի աշխատանքը: Տարվա ընթացքում ԱՄՆ կթռչեն եւս երկու MRJ ինքնաթիռներ՝ նույնպես մասնակցելու փորձարկումներին:

MRJ-ն ավելի քան 50 տարվա ընթացքում ճապոնական մշակման առաջին մարդատար ինքնաթիռն է՝: Այն ունի 1,5-ից մինչեւ 3,4 հազար կիլոմետր թռիչքի հեռավորություն: Կախված վերափոխակից՝ ինքնաթիռը կարող է սպասարկել մինչեւ 90 ուղեւորի:

Օդանավի մշակումն սկսվել է 2007 թվականից եւ նստել է մոտավորապես 180 մլրդ իեն (ավելի քան 1,5 մլրդ դոլար): Նշվել է, որ ընդհանուր առմամբ 150 մլրդ իեն (1,3 մլրդ դոլար) գումարի 407 ինքնաթիռների պատվերներ կան Ճապոնիայի, Ասիայի մյուս երկրների եւ ԱՄՆ-ի ավիաընկերություններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս