
Սարգիս Ադամյանի գոլն օգնեց հաղթել «Համբուրգ»-ին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:
Ֆուտբոլի Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը տանը հյուրընկալել էր «Համբուրգ»-ին: «Յան Ռեգենբուրգ»-ին հաջողվել է գերազանցել հակառակորդին 2:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մեկնարկային կազմում էր, խաղի 74-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և փոխարինվեց 90-րդ րոպեին: Ադամյանը խփեց իր 9-րդ գոլը ընթացիկ առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը 33 միավորով 8-րդ տեղում է: