
Հարված ֆերմերներին. Խոզի և տավարի միսը շարունակում է էժանանալ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում շարունակվում է խոզի եւ տավարի մսի էժանացումը: Սա լավ է սպառողների համար, քանի որ նրանք էժան մսամթերք են ձեռք բերում: Բայց, մյուս կողմից, մսի էժանացումը հարվածում է այդ բիզնեսով զբաղվող ֆերմերներին, ովքեր մեծ վնասներ են կրում:
Մսի էժանացումը կապված է Ռուսաստանից եւ Բելառուսից մեծաքանակ ներկրումներով, եւ ըստ անասնապահությամբ զբաղվողների՝ եթե գնի անկման այս տեմպերը շարունակվեն, ապա խոզաբուծությունը արդեն դարձել է ոչ եկամտաբեր, նույնը սպառնում է նաեւ տավարաբուծությանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: