Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 11։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների։
Ղարաբաղի հարցի կարգավորման մասին քննարկումներում մի կարևոր, թեև ոչ միշտ նկատելի նրբություն կա: Դա այն տրամաբանությունն է, համաձայն որի՝ քանի որ մենք չենք կարող Ադրբեջանին «կապիտուլյացիայի» ենթարկել (ենթադրաբար՝ Ադրբեջանն է՝լ մեզ), դրա պատճառով էլ կոնֆլիկտն անվերջ ձգվում է, չի ավարտվում, ու, որ հետևաբար՝ միակ տարբերակը մնում է փոխզիջումը, իսկ փոխզիջման գնալն էլ նշանակում է՝ միջազգային երաշխիքներով խաղաղության հաստատումը:
Ֆյուսուն Լինդները (Füsun Lindner) ֆեշըն-բլոգեր է Գերմանիայից (Մյունխեն), ով մեծ հռչակ է ձեռք բերել Ինստագրամի միջոցով:
Փետրվարի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
ՊՍԺ-ի առաջատար հարձակվողներից մեկը՝ Նեյմարը, շարունակում է վերականգնումը աջ ոտքի վնասվածքից հետո:
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում փետրվարի 17-ին արտահերթ ընտրություններ են:
Բուհ ընդունվելը մի երազանք է, որ վերջապես ի կատար է ածվել և կամ էլ Ձեր հստակ պլանավորված կյանքի հաջորդ քայլն է: Նշանակություն չունի՝ որտեղ է ապրում մարդը. ուրախ-զվարթ հանրակացարանո՞ւմ, որն ասես երբեք քուն չի մտնում, թե՞ վարձով բնակարանում՝ ավելի կազմակերպված կենցաղով, կամ հարազատ տանը, երբ արդեն սովոր ես նախաճաշին ուտել մայրիկի պատրաստած նրբաբլիթները մանկուց քեզ ծանոթ հարազատ սենյակում:
Ամենաօգտակար նախաճաշը, որի պատրաստման համար կպահանջվի 5 րոպե:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում ժամը 12.00-ից սկասած երեքժամյա պարբերականությամբ կհրապարակի փետրվարի 17-ին կայացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվն՝ ըստ համայնքների։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ աշխատում է իր բանտային օրագրի լույսընծայման վրա՝ օրական 10-20 րոպե հատկացնելով այդ գործին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի (Rockefeller Brothers Fund) նախագահ Ստեֆան Հայնցի հետ։
Փետրվարի 16-ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ծայրահեղ ծանր վիճակում՝ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Թուրքիայի Սոցիալական քաղաքականության կիրառման և ուսումնասիրության կենտրոնի (SPM) զեկույցի համաձայն՝ երկրում գործազրկության մակարդակը շարունակում է աճել։
Այսօր՝ հանրապետության 24 համայնքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խոսելուց առաջ մտածեք և միշտ հիշեք, որ ձեզ, բացի ձեր կողմնակիցներից, լսում են նաև խելացի և մտածելու ունակ մարդիկ»:
Փետրվարի 15-ից 16-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած հավաքից հետո Հայաստանի Մ19 հավաքականը մեկնել է Կիպրոս, որտեղ կանցկացնի մարզական հավաք և ընկերական հանդիպումներ՝ փետրվարի 19-ին մրցելով ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ19 հավաքականի հետ:
Փետրվարի 17-ին, ժամը 03:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սակայն, Բեզոսի խոսքով, վերջերս հենց ինքն է դարձել մամուլի զոհ. National Enquirer հանդեսի հրատարակիչները գործարարին սպառնացել են հրապարակել նրա եւ իր սիրուհու մերկ լուսանկարները, եթե նա շարունակի հետաքննությունը, որի միջոցով Բեզոսը փորձում է պարզել, թե որտեղից է թերթը ավելի վաղ ձեռք բերել իր հեռախոսից սիրուհուն ուղղված տեքստային հաղորդագրությունները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանի մարզերի 24 համայնքներում առավոտյան 08:00-ին բացվել են ընտրական տեղամասերը:
Google ընկերությունը որոշում է ընդունել այս տարի ավելի քան 13 մլրդ դոլար ներդնել Միացյալ Նահանգների տարածքում տվյալների մշակման նոր կենտրոնների ու գրասենյակների կառուցման եւ գործողների արդիականացման գործում: Ինչպես հայտնել է Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Փիչային, խնդիրն այն է, որ ընկերության ներկայության աշխարհագրությունն ընդլայնվի մինչեւ երկրի 24 նահանգներ՚
Գիտնականների միջազգային խումբը կատարել է գրեթե 215 հազար սառցադաշտերի հետազոտություն եւ գնահատել դրանց միագումար ծավալը, որը կազմում է 158 հազար քառակուսի կիլոմետր:
«Փադդինգթոնի արկածները» կինոֆիլմը հեռուստասերիալ կդառնա նախադպրոցականների համար եւ կցուցադրվի Nickelodion մանկական ալիքով:
Հոլանդիայի իշխանությունները մերժել են իրենց դպրոցներում «Արտասահմանում բնակվող թուրքերը և ազգակից հասարակություններ» կազմակերպության կողմից իրենց դպրոցներում շաբաթական 1 թուրքերենի և թուրքական մշակույթի դաս անցկացնելու ծրագիրը:
ԱՄՆ-ի Ելի համալսարանի գիտնականները պարզել են, որ ընկճախտը կարող է զգալիորեն արագացնել ճանաչողական գործառույթների վատթարացումը եւ ուղեղի ծերացումը, ինչպես նաեւ նպաստում է Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը:
Նարնջով կեքս. լավագույն թխվածքը, որը պետք է անպայման փորձել:
Նայեք Ձեր ձեռքին և համեմատեք ցուցամատի ու մատնեմատի երկարությունը: Երևի թե ոչ ոք չէր էլ կարող մտածել, որ իմանալու համար մարդու բնավորությունը, անհրաժեշտ է ուղղակի զննել նրա մատները:
Հոգեբան Ելենա Մակարենկոն կազմել է այն արտահայտությունների ցանկը, որոնք անպայման պետք է ասես երեխայիդ, որպեսզի նա ձևավորվի որպես լիարժեք անհատականություն, լինի երջանիկ և ուրախացնի ուրիշներին, գնահատի այն, ինչ ունի, և լինի շնորհակալ։
Takprosto.cc կայքը գրում է, որ գոյություն ունեն մի քանի պարզ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել կոշիկների տհաճ հոտից:
Դեմքի մաշկի վրա վնասված մազանոթները կանայք սովորաբար թաքցնում են տոնային կրեմի հաստ շերտի տակ, որն իր հերթին՝ փակ ծակոտիների հետ կապված այլ խնդիր է առաջացնում: Բժշկությունն այս խնդիրները լուծում է լազերային թերապիայի միջոցով: