Հայաստանի Մ19 հավաքականը փոփոխված կազմով մեկնել է Կիպրոս
Փետրվարի 15-ից 16-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած հավաքից հետո Հայաստանի Մ19 հավաքականը մեկնել է Կիպրոս, որտեղ կանցկացնի մարզական հավաք և ընկերական հանդիպումներ՝ փետրվարի 19-ին մրցելով ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ19 հավաքականի հետ:
Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքի համեմատ մի շարք փոփոխություններ է մտցրել թիմի կազմի մեջ:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, կիպրոսյան հավաքին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ. Նարեկ Հովհաննիսյան («Բանանց»), Հարություն Մելքոնյան («Փյունիկ»),
Պաշտպաններ. Արսեն Եղիազարյան («Բանանց»), Արման Ղազարյան («Բանանց»), Սերգեյ Մկրտչյան («Բանանց»), Պերճ Պողիկյան, («Փյունիկ»), Էրիկ Ավետիսյան («Արարատ-Արմենիա»), Վոլոդյա Սամսոնյան («Արարատ»), Երջանիկ Ղուբասարյան («Համբուրգ Մ19», (Գերմանիա), Արթուր Ժան Շահնազարյան («Նոյգերսդորֆ Մ19», Գերմանիա),
Կիսապաշտպաններ. Պատվական Ավետիսյան («Արարատ-Արմենիա»), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Մարտին Գրիգորյան, («Գանձասար-Կապան»), Արամ Խամոյան («Լոկոմոտիվ»), Էրիկ Ազիզյան («Զեմպլին Միխալովցե», Սլովակիա), Էմիլ Պետրոսյան ( «Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան), Դիրան Բեբեքյան (Առանց ակումբ),
Հարձակվողներ. Նարեկ Ալավերդյան («Արարատ-Արմենիա»), Գերման Կուրբաշյան («Գրոյտեր Ֆյուրտ Մ19»,Գերմանիա), Ղազար Դեմերջյան («Հրադեց Կրալովե», Չեխիա), Արմեն Հովհաննիսյան («Զեմպլին Միխալովցե», Սլովակիա):
Ավելացնենք, որ Նարեկ Ալավերդյանը կմասնակցի ընկերական խաղերից միայն առաջինին, իսկ Մարտին Գրիգորյանը և Երջանիկ Ղուբասարյանը թիմին կմիանան փետրվարի 19-ին: