
Ընկճախտը կարող է զգալիորեն արագացնել ուղեղի ծերացումը

ԱՄՆ-ի Ելի համալսարանի գիտնականները պարզել են, որ ընկճախտը կարող է զգալիորեն արագացնել ճանաչողական գործառույթների վատթարացումը եւ ուղեղի ծերացումը, ինչպես նաեւ նպաստում է Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում։
Հետազոտողները մշակել են ուղեղի սքանավորման նոր մեթոդ, որի ընթացքում պացիենտներին ներարկել են ռադիոակտիվ նյութ, որն օգտագործվել է որպես կոնտրաստ: Այն յուրահատուկ սպիտակուցի հետ միահյուսվել է սինապտիկ բշտիկներում, որը մասնակցում է սինապսի (երկու նեյրոնների միջեւ կոնտակտ) միջոցով ազդանշաններ հաղորդելուն: Պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիայի ընթացքում կոնտրաստն սկսում է արձակել գամմա-քվանտներ, որոնք գրանցվում են դետեկտորների կողմից:
Պարզվել է, որ այն պացիենտների մոտ, որոնք տառապում են ընկճախտից, սինապսների խտությունն ավելի ցածր է քան նույն տարիքի մարդկանց մոտ: Դրա հետ մեկտեղ ախտանիշերի ծանրությունը, ներառյալ ուշադրության խախտումը եւ ավելի վաղ հաճելի զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստը, ուղղակիորեն համահարաբերակցել է նեյրոնների միջեւ կոնտակտների բաժանման հետ:
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ընկճախտը կարող է արագացնել կենտրոնական նյարդային համակարգի ծերացումը, սակայն դա հաստատելու համար պահանջվում են հետագա ուսումնասիրություններ: