«Փադդինգթոնի արկածների» ստեղծողները համանուն սերիալ են նկարահանելու. BBC
«Փադդինգթոնի արկածները» կինոֆիլմը հեռուստասերիալ կդառնա նախադպրոցականների համար եւ կցուցադրվի Nickelodion մանկական ալիքով: Ինչպես հայտնել է BBC կորպորացիան, արջուկի նոր արկածների մասին պատմող բազմասանոց 3-D մուլտֆիլմի պրեմիերան պլանավորված է 2020 թվականին։
Նշվում է, որ յուրաքանչյուր էպիզոդն սկսվելու է Լյուսի մորաքույրին Փադդինգթոնի նամակներով, որոնցում նա մորաքրոջը պատմելու է իր ամենօրյա արկածների մասին:
Սերիալի արտադրությամբ կզբաղվի նույն այն ընկերությունը (StudioCanal), որն զբաղվել է ֆիլմերով, իսկ պրոդյուսերը կդառնա Դեւիդ Հեյմանը, որն աշխատել է Հարի Փոթերի մասին բոլոր կինոնկարներում: Չի փոխվելու նաեւ գլխավոր հերոսի ձայնը, հերթական անգամ Փադդինգթոնին կհնչյունավորի դերասան Բեն Ուիշոուն:
Մայքլ Բոնդի (1926-2017 թթ.) «Փադդինգթոն անունով արջուկը» գիրքն առաջին անգամ հրապարակվել է 1958 թվականի հոկտեմբերին: Ինչպես հիշում էր գրողը, Փադդինգթոնի մասին պատմվածք գրելու միտքն իր գլխում հայտնվել է, երբ 1956 թվականի ճրագալույցին միայնակ արջուկի է տեսել Փադդինգթոնյան կայարանի հարեւանությամբ գտնվող խանութի դարակի վրա եւ այն որպես նվեր գնել կնոջ համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: