
Ամենաօգտակար նախաճաշը, որի պատրաստման համար կպահանջվի 5 րոպե

Բաղադրիչներ
1. Ավոկադո – 1/2 հատ
2. Կիտրոնի հյութ – 1 թ/գ
3. Կաթնաշոռ – 2 ճ/գ
4. Կաթ – 1 թ/գ
5. Սև պղպեղ՝ ըստ ճաշակի
6. Աղ՝ ըստ ճաշակի
7. Հաց – 1 հատ
8. Արևածաղկի սերմեր – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ավոկադոն կիսել, կորիզը հեռացնել, մի կեսից հանել մրգային զանգվածը, մանր կտրատել և անմիջապես ցողել կիտրոնի հյութով, որպեսզի չսևանա:
2. Կաթնաշոռը խառնել կաթի հետ, համեմել աղով և սև պղպեղով: Ավելացնել սամիթ:
3. Ավոկադոյի կտորները լցնել կաթնաշոռի մեջ:
4. Հացը կտրատել և վրան տարածել ավոկադոյի զանգվածը: Վրան ցանել արևածաղկի սերմերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը