Ծխելուց հրաժարվելը քաղցկեղի կանխարգելման լավագույն միջոցն է. ուռուցքաբան
Ծխելուց հրաժարվելը քաղցկեղով հիվանդանալը կանխելու լավագույն միջոցն է, կարեւոր է նաեւ ճիշտ սնվել եւ շատ շարժվել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Հայդելբերգում Գերմանիայի Ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի (Das Deutsche Krebsforschungszentrum, DKFZ) ղեկավար Միխայել Բաումանը:
«Խելամիտ սնվելու եւ բավականաչափ շարժվելու դեպքում դուք կարող եք հակազդել քաղցկեղի զարգացմանը: Նախազգուշության լավագույն միջոցը չծխե՛լն է: Քաղցկեղի բոլոր տեսակների շուրջ 30 տոկոսը կապված է ծխելու հետ»,- հայտարարել է մասնագետը:
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 4-ին:
Հայդելբերգում Գերմանիայի Ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի տեղեկատվության ծառայությունը խորհուրդ է տալիս քաղցկեղից պաշտպանվելու երեք միջոց. առողջ ապրելակերպ, նախազգուշական պատվաստում եւ վաղ հայտնաբերում: