Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնությունում:
Հունվարի 16-ին, ժամը 08։18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Քենիայի անվտանգության ուժերը ոչնչացրել են բոլոր այն վեց զինյալներին, որոնք մասնակցել են Նայրոբիում Dusit հյուրանոցի վրա հարձակմանը, որի զոհ է դարձել 14 մարդ:
Հայաստանի ռուսական ռազմակայանում «Հրետանային կրակի վարպետները» մրցույթին նախապատրաստվելու նպատակով, որն անցկացվում է 2019 թվականի Բանակային միջազգային խաղերի շրջանակում, սկսվել է նռնակաձիգների եւ ականաձիգների ուսուցումը:
ՀՀ քաղաքացի Սողոմոն Ղազարյանն այսօր զանգահարելով «Ա1+»՝ տեղեկացրեց, որ երկու երեխաների հետ Աշտարակի խճուղով քայլում է դեպի Վրաստանի սահման:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 40-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն է նշանակվել Կորյուն Խաչատուրյանը։
Հարավկորեական-ամերիկյան Key Resolve («Հանգուցային որոշում») համատեղ հրամանատարաշտաբային վարժանքները կսկսվեն մարտի 4-ին եւ կտեւեն մոտավորապես երկու շաբաթ:
Կյանքի 95-րդ տարում վախճանվել է բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Ջրբաշյանը:
Հարցին՝ Միքայել Մինասյանը ինչպիսի՞ դեսպան է եղել, Բաբաջանյանը հայտարարեց, թե նա Հայաստանի լավագուն դեսպաններից է եղել, ինչը փաստում է և Ցեղասպանության 100-ամյակի առիթով Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագը և Վատիկանի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև Հռոմի Պապի պատմական այցը Հայաստան:
Հունվարի 13-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ:
Միացյալ Թագավորության խորհրդարանում հունվարի 15-ին Brexit-ի պայմանների շուրջ գործարքի ձախողումը քաոսի է վերածում Եվրամիության կազմից երկրի դուրս գալու ողջ գործընթացը:
Դոնալդ Թրամփի վարչակազմն աշխատանքի է կանչել շուրջ 50 հազար պետական ծառայողների, որոնց հարկադրական չվճարվող արձակուրդ էին ուղարկել կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման (շաթդաունի) պատճառով:
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Արդշինբանկի պարտաճանաչ վարկառուները ստանում են 5% գումարի վերադարձ (cashback) վճարված տոկոսագումարներից անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի շրջանակներում: Ամանորի նախօրեին՝ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին, Բանկն իրականացրեց շուրջ 50մլն ՀՀ դրամի չափով գումարի վերադարձ թվով 1716 հաճախորդի:
Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Մեծ Բրիտանիայի բնակիչների 53 տոկոսը չի պաշտպանում վարչապետ Թերեզա Մեյի կառավարությանն անվստահության քվե հայտնելու շուրջ քվեարկություն անցկացնելու գաղափարն այն բանից հետո, երբ Համայնքների պալատը հունվարի 15-ի երեկոյան ձայների ճնշող մեծամասնությամբ հրաժարվեց պաշտպանել Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը:
Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով հունվարի 15-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Ստամբուլի ամերիկյան հյուպատոսարանի առջև բողոքի ցույց է կազմակերպվել։ Նախաձեռնողը եղել է Թուրքիայի ազգայնական «Հայրենիք» կուսակցությունը, որի նախագահը Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքն է։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վտանգավոր վիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 658-ի, 402 մարդ մահացել է:
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Քիրստեն Գիլիբրանդը հայտնել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։
Այսօր ԱԺ նիստում արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման շրջանակներում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց Ռոբերտ Քոչարյան-Վարդան Օսկանյան տանդեմի կոմպլեմենտար և Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմի բազմավեկտոր քաղաքականությունները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին վատ նորություն է համարել Brexit-ի վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների քվեարկության արդյունքները։
ՀՀ րտաքին քաղաքականության շրջանակներում առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ որոշում չի կայացվելու: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառել է Մեծ Բրիտանիայի հետ Եվրամիության նոր բանակցությունները նրա դուրս գալու պայմանների շուրջը:
Քիչ առաջ ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով դեսպանների նշանակմանը, հայտարարեց, թե մի շարք դեսպաններ համապատասխան երկրներում ներկայացրել են ոչ թե ՀՀ շահերը, այլ ՌԴ-ի: Որպես օրինակ նա մատնանշեց նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին:
Առաջնորդվելով «Պատրաստված սպա, արհեստավարժ բանակ, հզոր հայրենիք» կարգախոսով՝ հունվարի 14-ից 19-ը 3-րդ զորամիավորումում զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման, բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ապահովման, զորքերի հմուտ ղեկավարման գործում ունակությունները կատարելագործելու նպատակով ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվում են հրամանատարական հավաքներ:
ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է իրանական Press TV անգլալեզու հեռուստաալիքի լրագրողուհի եւ հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիին։