Կոնգոյի ԴՀ-ում էբոլայով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 650-ը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վտանգավոր վիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 658-ի, 402 մարդ մահացել է: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր վարակման 608 դեպքի եւ 368 մահացածների մասին:
«Էբոլայի հետ կապված վիճակը 2019 թվականի հունվարի 15-ի դրությամբ. ընդամենը 658 դեպք (609-ը՝ հաստատված եւ 49-ը՝ հնարավոր), 402 հոգի մահացել է եւ 237-ը՝ ապաքինվել»,-ասված է Twitter-ում նախարարության օգտահաշվում զետեղված հայտարարության մեջ:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: