
Նայրոբիում ոչնչացվել են Dusit հյուրանոցի վրա հարձակած բոլոր ահաբեկիչները

Քենիայի անվտանգության ուժերը ոչնչացրել են բոլոր այն վեց զինյալներին, որոնք մասնակցել են Նայրոբիում Dusit հյուրանոցի վրա հարձակմանը, որի զոհ է դարձել 14 մարդ:
Այդ մասին հայտնել է Star տեղական թերթը՝ վկայակոչելով ոստիկանության մի աղբյուր:
Հրատարակության զրուցակի տվյալներով՝ հինգ զինյալներ ոչնչացվել են հատուկ նշանակության ուժերի կողմից, մեկ մահապարտ-ահաբեկիչ իրեն պայթեցրել է հունվարի 15-ին կատարված հարձակման ժամանակ:
Հունվարի 15-ին Նայրոբիում Dusit հյուրանոցի մոտ որոտացել է պայթյուն, տեղի է ունեցել հրաձգություն: Իրավապահ մարմինները գրոհը համարում են ահաբեկչական հարձակում:
Վերջին տվյալներով՝ 14 մարդ զոհվել է, մոտավորապես 30-ը՝ վիրավորվել: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Աշ Շաբաբ» իսլամական արմատական խմբավորումը, որը գործում է հիմնականում Սոմալիում: Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել է, որ շենքից տարհանվել է 174 մարդ: Տարահանումը շարունակվում է:
Զոհվածների ինքնությունը պարզվել է նրանց փաստաթղթերով, զոհերի մեջ եղել են Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի մեկական քաղաքացիներ: Մնացածները քենիացիներ են, երկու զոհվածների մոտ ինքնության հավաստագրեր չեն եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: