ՀՀ կառավարության վաղվա նիստում կքննարկվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից գումար տրամադրելու հարցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդես գալով որպես բանախոս «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը, անդրադարձել է ՀՀ-ում մամուլի ազատությանը, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
«Ատլետիկոյի» պաշտպան Ֆելիպե Լուիսը հայտնել է իր կարծիքը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Նախկին խորհրդարաններում գոնե 20-30 մարդու անուն կթվարկեիր, որոնք պիտանի էին խորհրդարանական աշխատանքի, խորհրդարանական դիվանագիտության համար: Իսկ այս խորհրդարանում առայժմ չես կարողանում մի ձեռքի մատներից ավելի անուններ թվարկել, որովհետև, ցավոք, մյուսների պոտենցիալը չես տեսնում»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի պատրաստվում քվեարկել պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի՝ նախագահական երկրորդ ժամկետով վերընտրվելու օգտին, այլ մտադիր է իր ձայնը տալ դեմոկրատ թեկնածուի օգտին:
Սեւանի համայնքապետարանում հրավիրված հանրային քննարկումը նվիրված էր «Արմեն Վինդ Ուան» ՓԲ ընկերությունը կողմից Գեղարքունիքի մարզի հյուսիսարեւմտյան մասում հողմաէլեկտրակայանի կառուցման նախագծին, որն իրականացվելու է «Հայաստան. Քամի մեկ» ծրագրի շրջանակներում:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Մադրիդում կայացած դատական նիստը, որը քննարկում էր Ռոնալդուի՝ հարկերից խուսափելու գործը:
Ապահովագրական ոլորտի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի մոտեցումներն ու աշխատանքները համակարգային են և ամենևին թիրախավորված բնույթ չեն կրում:
Մատաղիսի գործով անցնող 3 զինվորները նախ դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման, հետո ցմահ, հետո ազատ արձակվեցին, նորից ազատազրկվեցին, ի վերջո արդարացվեցին՝ ունենալով նաև ՄԻԵԴ-ի վճիռը խոշտանգման ենթարկվելու վերաբերյալ իրենց բողոքների անարդյունավետ քննության վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցելով «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը, անդրադարձավ ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի դերին:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցի քննարկումից հետո ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր գրառման մեջ անդրադարձել էր միայն զեկույցի դրական գնահատականներին՝ լռելով մասնակցության ցածր ցուցանիշի մասին ոչ այնքան հաճելի հատվածի մասին։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։
«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Թուրքիան և մի քանի այլ բռնակալ կառավարություններ գնալով ավելի են չարաշահում իրենց անդամակցությունը Ինտերպոլում՝ իրենց հակառակորդներին հետապնդելու և պատժելու համար։ Ինտերպոլը կամ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը, կազմված 194 երկրներից, զբաղվում է անդրազգային հանցագործությունների դեմ պայքարով։
Բայց ի՞նչ կարելի է անել այս դեպքում, դա մեծ հարց է: Ես հպարտ եմ նշելու, որ մեր երկիրը ճանաչվել է ազատ համացանցի երկիր, այդ ազատությունը բերում է նորությունների փոխանակման հնարավորություններ կամ թափանցիկություն: Իհարկե, այն բացում է նաև հսկայական դաշտ սխալ, կեղծ նորությունների համար, որն, իհարկե, ազդում է մեր երկրի իրականության ներկայացման վրա ամբողջ աշխարհում։ Ես անկեղծ կլինեմ՝ չգիտեմ ինչ անել այս իրավիճակում։ Եթե որևէ մեկը գիտի, ապա դա բոլորիս համար ուրախալի է»։
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը Իտալիայի առաջնության 20-րդ տուրի «Կիևոյի» դեմ խաղում (3:0):
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է կարծիք՝ «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 23-ին կայացավ առաջնությունների (դասական, արագ) պարգևատրությունը: Հաղթողին պարգևները հանձնեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այժմ կարող եմ ասել, որ Հայաստանում լրատվությունն այսօր ավելի ազատ է, քան երբևէ։ Այդուհանդերձ, ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ, որովհետև կարծում են, որ չափազանցություն է այն միտքը, որ Հայաստանում լրատվությունը լիովին ազատ է, սակայն ես կարող եմ պնդել դա»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում։
«Իմ կարծիքով՝ նորմալ չէ, որ մի վայրում գործեն միջազգային պայմանագրի շրջանակներում, մեկ այլ վայրում՝ ոչ։ Եթե օրենքը պահանջում է, որ պայմանագիր պետք է կնքվի, ապա դրա առկայությունը պարտադիր է, որպեսզի ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում»:
Ֆուտբոլային մեկնաբան Գենադի Օռլովը խոսել է ռուսական «Զենիթի» շուրջ պտտվող տրանսֆերային խոսակցությունների մասին: Նշենք, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ «Զենիթ» կարող է տեղափոխվել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փետրվարի 1-ին կղեկավարի Կորեայի կամերային նվագախումբը։
«Բարսելոնան» մրցաշրջանի վերջում կարող է ստորագրել ևս մեկ խաղացողի իտալական «Սասուլոյից»:
Քևին Դե Բրույնեն մեկնաբանել է չեմպիոնության համար «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև պայքարը:
«Խոսեցինք պարոն Վանեցյանի հետ, նա ասաց, որ կմիջնորդի, որպեսզի ապրանքն անցկացնենք: Ասաց՝ այս անգամ անցեք նույն ձևով, բայց հաջորդ անգամ այսպես չանեք, գյուղացիների չկանչեք, և այլն: Մենք էլ պատասխանեցինք, որ դա հնարավոր չէ: Ես եմ՝ Բաթումից, Թիֆլիսից ուղևոր եմ վերցնում»:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, հունվարի 23-ին Դավոսում ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական համաժողովում, թվային տվյալները համեմատել է բենզինի հետ՝ ակնարկելով ապագայում դրանց հսկայական դերն ամբողջ աշխարհի համար։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին: Ընդգծելով քաղաքապետարանի ենթակայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանն արդար ու թափանցիկ գործելաոճ է պահանջել: