![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայաստանում լրատվությունն այժմ ազատ է, քան երբևէ, բայց ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ». Փաշինյան
![](https://168.am/wp-content/uploads/2019/01/84.thumb_.jpg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդես գալով որպես բանախոս «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը, անդրադարձել է ՀՀ-ում մամուլի ազատությանը, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
«Գիտե՞ք, ես իրականում լրագրող եմ, գլխավոր խմբագիր և նախկին քաղբանտարկյալ։ Բայց հիմա կարող եմ ասել, որ Հայաստանում լրատվությունն այժմ ազատ է, քան երբևէ։ Բայց ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ, որովհետև կարծում են, որ չափազանցություն է այն միտքը, որ Հայաստանում լրատվությունը լիովին ազատ է, բայց ես կարող եմ պնդել դա։ Եվ գիտեք՝ ես կարծում եմ նորմալ է, որ լրատվամիջոցների և կառավարության կապը պետք է որոշակիորեն լարված լինի, որովհետև տեսնում ենք, որ այժմ ամբողջ աշխարհում ցածր վստահություն կա կառավարության կարողությունների հանդեպ, և դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ այժմ հասարակության բոլոր անդամներն ավելի շատ բան գիտեն բարձրաստիճան պաշտոնյաների մասին, քան նախկինում։ Որովհետև ամեն մանրուք կարող է ազդել մարդկանց հավատի վրա՝ քաղաքական գործիչների, նախարարների հանդեպ և այլն, և այլն», – ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ միայն կառավարությունների լիակատար թափանցիկությունը կբարձրացնի կառավարության նկատմամբ վստահության մակարդակը: