Խամեսը կդառնա Էրիկսենի տրանսֆերի մաս
«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
As-ը հայտնում է, որ Էրիկսենի գործարքի մաս կարող է դառնալ Խամես Ռոդրիգեսը:
Կոլումբիացի ֆուտբոլիստը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Բավարիայում»: Խամեսը մյունխենյան ակումբում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով, սակայն գերմանական ակումբն ունի ֆուտբոլիստին գնելու հնարավորություն:
Խամեսը, սակայն, այդքան էլ հաճախ տեղ չի գտնում մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի թիմում: Նրա ապագան Գերմանիայում հարցականի տակ է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» նախատեսում է Էրիկսենի համար պահանջել առնվազն 250 մլն եվրո վճարել, իսկ Խամեսով հետաքրքրված էր «Արսենալը»:
Բացի այդ, կոլումբիացի ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Յուվենթուսը» և «Նապոլին»:
Խամեսն ինքը չգիտի, թե ինչ է սպասվում իրեն ապագայում:
«Նախորդ մրցաշարի համեմատ՝ ես այս տարի այլ իրավիճակում եմ, քանի որ քիչ խաղաժամանակ եմ ստանում: Եթե պրակտիկայի բացակայության պատճառով ես պետք է հեռանամ, ուրեմն այդպես է պետք:
Ես ցանկանում եմ մնալ, քանի որ զգում եմ ամբողջ ակումբի և երկրպագուների սերն ու աջակցությունը:
Եթե ստիպված լինեմ հեռանալ «Բավարիայից», կգնամ»,- նշել է Խամեսը:
Կիսապաշտպանի վարձակալության ժամկետը լրանում է 2019 թվականի ամռանը:
Սիրարփի Աղաբաբյան