Բաժիններ՝

«Եթե Մեսսին արժանի չէ «Ոսկե գնդակի», ուրեմն ես ոչինչ չեմ հասկանում ֆուտբոլից». Ֆելիպե Լուիս

«Ատլետիկոյի» պաշտպան Ֆելիպե Լուիսը հայտնել է իր կարծիքը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Դաշտում իմ խնդիրն այն է, որ հակառակորդները ոչինչ չստեղծեն, լինի դա Մեսսին կամ որևէ այլ խաղացող:

Ես տեսնում եմ Մեսսիի խաղը երկար տարիներ, ես տեսել եմ նրան տարբեր դերերում: Նա խաղում էր եզրում, հիմա նրանն է կենտրոնը:

Ես հանկարծ լսում եմ, որ նա արժանի չէ «Ոսկե գնդակին», որովհետև նա վատ մրցաշրջան է անցկացրել 2018 թվականին: Նա հաղթել է Լա լիգան, Իսպանիայի գավաթը, եղել է լավագույն ռմբարկուն Եվրոպայում և արել է բազմաթիվ գոլային փոխանցումներ:

Նա, ով կարծում է, որ Մեսսին արժանի չէ այս պարգևին, տեսնում է այլ բան: Եթե Մեսսին արժանի չէ «Ոսկե գնդակի», ուրեմն ես ոչինչ չեմ հասկանում ֆուտբոլից:

Նա  «Բարսելոնայի» լավագույն ֆոտբոլիստն է: Նա անընդհատ գոլեր է խփում, և եթե չի խփում, ապա անում է արդյունավետ փոխանցումներ: Նա անում է դա վերջին 10 տարիների ընթացքում:

Ես միշտ մրցակցում եմ նրա հետ դաշտում և հիանում եմ նրանով դաշտից դուրս: Նա արգենտինացի է և խաղում է մեր մրցակցի կազմում: Գիտեմ, որ հիացմունք չեմ առաջացնի, երբ նրա մասին լավ բաներ ասեմ, սակայն ես դա անում եմ անկեղծորեն:

Ես ուզում եմ, որ Նեյմարը հաղթի, քանի որ նա բրազիլացի է: Ես ուզում եմ, որ Գրիզմանը հաղթի, քանի որ ես նրա հետ մեկ թիմում եմ խաղում: Բայց սա այն է, ինչ ես տեսնում եմ, ես չեմ վախենում ասել ճիշտը»,- ասել է Լուիսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս