
«Ամեն ինչ հրաշալի է». Ռոնալդուն՝ դատական նիստից հետո

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Մադրիդում կայացած դատական նիստը, որը քննարկում էր Ռոնալդուի՝ հարկերից խուսափելու գործը:
«Ամեն ինչ հրաշալի է»,- ասել է Ռոնալդուն դատական նիստից հետո:
Մամուլը գրում էր, որ Ռոնալդուն համաձայնության է եկել դատարանի հետ: Ըստ խոսակցությունների, 33-ամյա պորտուգալացին դատական նիստերի դահլիճում կխոստովանի, որ մեղավոր է և համաձայն է երկու տարվա պայմանական ազատազրկման:
Դատարանը Ռոնալդուին կճանաչի մեղավոր 14,7 միլիոն եվրո հարկերից խուսափելու համար: Ռոնալդուն արդեն իսկ վերադարձրել է 13,4 միլիոն եվրո:
Ըստ օրենքի՝ Ռոնալդուն պետք է մասնակցի դատական նիստին, որպեսզի վավերացնի դատարանի հետ ձեռք բերված համաձայնությունը:
Ըստ համաձայնության՝ Ռոնալդուն հիմա չի ազատազրկվի, սակայն, եթե ևս մեկ անգամ Իսպանիայում խուսափի հարկերից, ապա կազատազրկվի երկար ժամկետով:
Սիրարփի Աղաբաբյան