
Դավոսում Աբեն թվային տվյալները համեմատել է բենզինի հետ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, հունվարի 23-ին Դավոսում ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական համաժողովում, թվային տվյալները համեմատել է բենզինի հետ՝ ակնարկելով ապագայում դրանց հսկայական դերն ամբողջ աշխարհի համար։ Նրա խոսքով՝ թվային տվյալներին նույն ապագան է սպասում, ինչ եւ բենզինին 20-րդ դարասկզբին, երբ ոչ ոք դեռեւս չգիտեր՝ ինչ անել դրա հետ:
«Աճի շարժիչն ավելի ու ավելի շատ աշխատում է ոչ թե բենզինով, այլ թվային տվյալներով»,-ասել է Աբեն համաժողովի ամբիոնից:
Նրա խոսքով՝ «Մենք դեռ պետք է գիտակցենք այն իրականությունը, որտեղ տվյալների հոսքը օրակարգի առաջին կետը պետք է դառնա մեր նոր տնտեսության խնդիրների թվում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: