Հունվարի 20-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 38-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հունվարի 19-ին, ժամը 16.00-ին, իր ծանոթ Լարիսայի հետ ժամանակ են անցկացրել Երևանի հյուրանոցներից մեկում, որի ընթացքում Լարիսան գողացել է իր ոսկյա շղթան՝ խաչով:
«Այսօր ՊԵԿ-ի կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ին վերագրվել են առանձնապես խոշոր չափերի հարկերի չվճարման ենթադրյալ չարաշահումներ, որի մասին Ընկերությունը տեղեկացվել է մամուլից:
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:
Լրատվամիջոցը հերքում կհրապարակի, ներողություն կխնդրի ու գումար կվճարի Ռոբերտ Քոչարյանին` զրպարտության դիմաց։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկին ընտրվել են Վեհաժողովի փոխնախագահները:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել մանկապարտեզում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 21-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրատվամիջոցները, հղում անելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի թվիթերյան գրառմանը, հայտնում են, որ Մեծ Բրիտանիան վավերացրել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:
Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները պահանջում են հետ կանչել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը և լայն հանրային քննարկումներ անցկացնել այդ հարցի վերաբերյալ ու նորը կազմել։
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները հունվարի 14-ից 20-ը իրականացրել են մի շարք փրկարարական գործողություններ ՀՀ ավտոճանապարհների փակ և դժվարանցանելի հատվածներում՝ ապահովելով քաղաքացիների անխափան տեղաշարժը:
«Ռոսնանո»-ի վարչության նախագահ Անատոլի Չուբայսը Facebook-ում արձագանքել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի գրառմանը, որը նրան կոչ է արել պարզաբանել ռուսաստանցիների աղքատության պատճառները։
Հունվարի 18-ին ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարությանը, տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր Շվեյցարիայում «հունվարի 20-ին Բաքվում տեղի ունեցած ողբերգությանը» նվիրված փոստային նամականիշ է թողարկվել:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է պլան ներկայացնել այն մասին, թե ինչպես ԵՄ-ի հետ համաձայնագրից բացառել բեքսթոփին (backstop. Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի շուրջ նախնական պայմանավորվածություն Brexit-ի համաձայնագրում) վերաբերող դրույթը:
Հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Բրիտանական թերթերը շարունակում են քննարկել Brexit-ի բոլոր հնարավոր շրջադարձերը եւ դրա նկատմամբ քաղաքական գործիչների եւ պետական պաշտոնյաների դիրքորոշումները, տեղեկացնում է BBC-ին:
Սյունիքի մարզպետարանն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մեկնաբանում են, որ մարզպետը ոչ թե երկու անգամ է պարգեւատրվել, այլ երկու հոդվածներով: Եվ պարգեւատրվել են ոչ թե 22 հոգի, այլ մարզպետարանի բոլոր աշխատակիցները: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
Ռուսաստանի ներկայացուցիչները չեն ժամանի Լեհաստանի եւ ԱՄՆ-ի կողմից փետրվարի 13-14-ին Վարշավայում կազմակերպվող նախարարական հանդիպմանը՝ նվիրված Մերձավոր Արեւելքին:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել Աշխատանքի պետական տեսչություն։
«Միանշանակ է, որ ուժային կառույցները պետք է բերվեն խորհրդարանական վերահսկողության դաշտ: Ռոբերտ Քոչարյանը դրանք տարավ իր ենթակայության տակ, որպեսզի կոալիցիա կազմելու դեպքում այդ կառույցները բանակցությունների առարկա չդառնան: Սերժ Սարգսյանն իներցիայով թողեց, որ որևէ լծակ չկորցնի»:
Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապես հետո վերսկսել է իրանական նավթի ներմուծումը:
Ըստ նրա՝ այդ պագևատրումները չեն, որ մոտիվացնող դեր են ունենալու. «Յուրաքանչյուր անհատ իրեն գնահատելու է իր աշխատավարձի չափով, ոչ թե պարգևավճարների: Քաղաքապետարանի հարցով մենք դիմելու ենք վարչական դատարան»:
Նկատելով, որ ԱԺ փոխնախագահը նաև ԱԺ խորհրդի անդամ է, Գորգիսյանը փաստեց այն իրողությունը, որ մեծամասնության համար գերադասելի եղավ ԲՀԿ-ին տալ լրացուցիչ լծակեր և ուժեղացնել որպես ընդդիմություն:
Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին
Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում կառավարության կառուցվածքային փոփոխությունների նոր փաթեթը դեռ չի քննարկվել: Ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատճառը պարզ է՝ նախագիծը դեռ ներկայացված չէ, հայտնի չէ, թե մի քանի նախարարությունների ձևաչափն ինչպիսին է լինելու:
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
«Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ նրանք չեն գերազանցել իրենց լիազորությունները: Պետք է նշել, որ այդ պարգևատրումները չեն եղել միայն մարզպետարաններում, այլև եղել է Ազգային ժողովում, այսինքն՝ բոլոր պատգամավորները ստացել են պարգևատրումներ, այսինքն՝ պետք է հասկանալ՝ մի կառույցում դա ընդունվո՞ւմ է, մյուսում՝ ո՞չ»:
Ձեզ բազմիցս գրավոր դիմել եմ ընդունելության խնդրանքով, ներկայացրել եմ նաև իմ մտահոգությունը հարցի էությանը, այն, որ որպես հրեշավոր կերպով սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող՝ չեմ կարող հաշտվել Մհեր Ենոքյանի նկատմամբ հնարավոր ներման գործընթացի հետ` միաժամանակ խնդրելով ընդունելություն:
Բելառուսը պատրաստ է բոլոր երկրների հետ փոխգործակցել հարգանքի եւ օրինավորության սկզբունքների հիման վրա:
Մեքենաների ներկրման, առք ու վաճառի, մաքսազերծման հարցում բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: