Բաժիններ՝

Ճապոնիան վերսկսել է իրանական նավթի ներմուծումը

Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապես հետո վերսկսել է իրանական նավթի ներմուծումը: Այդ մասին հայտնել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին:

«Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապես հետո նույնսպես սկսել է իրանական նավթ ներմուծել,- նրա խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:- Աստիճանաբար ածխաջրածինների առեւտրից դրամամուտքերը կգան երկրի տնտեսություն»:

Նա նշել է, որ ԿԲ-ի եւ արտահանող ընկերությունների միջեւ ստորագրված համաձայնագրերի շնորհիվ «նաեւ կմեծանա Իրանի ոչ նավթային արտահանումը»:
«Ես հավաստիացնում եմ մեր քաղաքացիներին, որ պետությունը բավարար քանակությամբ արժութային պաշարներ ունի մարդկանց բազային պահանջմունքները լիովին ապահովելու համար»,- հավելել է նա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից: Նա նաեւ հայտնել է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:  ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին վերստին գործարկել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Վաշինգտոնը հայտարարել է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին եւ դրա գնորդներին կոչ է արել հրաժարվել նման գնումներից:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին եւ Թուրքիային:

Մինչդեռ Եվրոպայում հանդես են գալիս միջուկային գործարքի պահպանման օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս