Տաղանդավոր, համեստ, աշխատասեր ֆուտբոլիստին արդեն իսկ շնորհավորել են մի շարք հայտնի ֆուտբոլային գործիչներ և պարբերականներ: 168.am-ն առաջարկում է վերհիշել Մխիթարյանի կյանքի հետաքրքիր դրվագներն ու ավելի լավ ճանաչել հայ ֆուտբոլիտին:
Թուրքիայից ապրանք բերող ՀՀ քաղաքացիները տեսանյութ են տեղադրել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանք դժգոհում են՝ ասելով, որ 25 կգ ապրանք ունեն, բայց չեն կարողանում հատել սահմանը:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի գնահատմամբ՝ կադրային քաղաքականության առումով՝ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, որոշ դեպքերում շատ նման է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին, որտեղ նույնպես կար կադրային «սով»։
Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան հազար փախստական է վերադարձել հայրենիք:
«Հունվարի 8-ից սկսած ՊԵԿ-ում տեղի են ունենում անհասկանալի երևույթներ: Բոլոր նրանք, ովքեր մինչև հունվարի 1-ն էին մեքենաներ ձեռք բերել՝ կանգնել են լուրջ խնդրի առջև»:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում վրացի ներգաղթյալների հետ հանդիպմանն ասել է, թե վրացիները մի վատ գիծ ունեն․ չեն ուրախանում միմյանց հաջողությամբ, բամբասում ու վատաբանում են հայրենակիցներին, իսկ հայերը՝ ոչ։
Օրեր առաջ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի գլխավոր դատախազությունը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ սկսած հետաքննության շրջանակներում վերջինին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել մեջլիս:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է ԱՊԼ-ի չեմպիոնության համար պայքարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ «Օլդ Թրաֆֆորդում» կայանալիք իր թիմի և «Լիվերպուլի» խաղերի դերի մասին կարծիքով:
Այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցն էր:
Սննդի կետի աշխատանքը դադարեցված է:
ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ և թուրք հետազոտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարությամբ ուսումնասիրել և դասակարգել են հայր Գրիգոր Գերգերյանի արխիվը։
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Բերնդ Շուսթերը խոստովանել է, որ չի զարմանա, եթե մադրիդյան ակումբը փորձի «Ռեալի» մարզիչ նշանակել Գերմանիայի հավաքականը գլխավորող Յոահիմ Լյովին:
«Հարց է առաջանում, թե ում է պատկանում այս կառույցը, և ով է այն ղեկավարում։ Եթե հարկային հանցագործության մասին չի կարելի վարչապետին տեղեկացնել, ապա ո՞ւմ կարելի է տեղեկացնել»։
Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատ-սենատոր Քամալա Հարիսը հունվարի 21-ին հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին:
Վենեսուելայի զինված ուժերը ձերբակալել են զինվորականների, որոնք հունվարի 21-ի առավոտյան խռովություն են բարձրացրել Կարակասում, այժմ նրանք ցուցմունքներ են տալիս հատուկ ծառայություններին:
Ծեծի, սպառնալիքների և հափշատկության մասին կեղծ հաղորդում. Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Նա նաև ընդգծեց, որ արտախորհրդարանական ընդդիմության ձևավորման համար արդեն մեկ-երկու ուժեր հայտեր են ներկայացրել։
Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները՝ սեւ ցուցակին հավելելով 11 ֆիզիկական անձանց եւ հինգ ընկերություն:
Ինչպես հայտնի է դարձել РЕН ТВ-ին, Նոր Մոսկվայում թալանել են էլիտար տնակային ավանների շինարար Սերգեյ Ղազարյանի տունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հունվարի 23-ին կուղեւորվի ԱՄՆ, որտեղ Վաշինգտոնում պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ կքննարկի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) շուրջ ստեղծված իրադրությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 21-ին ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Իդալգո նահանգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Հայաստանի դիվանագիտական ծառայության հասցեին վերջին շրջանում հնչող քննադատությանը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել «Հայկական ժամանակ»-ին:
«Ժամանակին, երբ մեր կարծիքով՝ դատարանն անհիմն բավարարում էր Մանվել Գրիգորյանի կալանքի սակցիաները և այն երկարացնում էր, մենք՝ պաշտպանական կողմը, Մ. Գրիգորյանին առաջարկեցինք դիմել Եվրոպական դատարան, վերջինս հրաժարվեց՝ նշելով, որ Հայաստանին դատի չի տա»:
Գերմանիայի իշխանություններն Իրանի Mahan Air ավիաընկերությանը զրկել են երկրի օդանավակայաններում վայրէջք կատարելու թույլատրագրից:
«Այս նախաձեռնությամբ, Էռնեկյան ընտանիքի աջակցությամբ Արմավիրի մարզի երկու բնակավայրում բարելավելով առողջապահական ծառայություններ մատուցման պայմանները, մենք ազդարարում ենք «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի պատմության նոր էջի մեկնարկի և Հայաստանում հիմնադրամի գործունեության ակտիվացման մասին»,- ասել է Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը:
«Լև գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀ լիազոր մարմինը՝ ինչպես նախկինում, այսօր ևս՝ որդեգրել է անսխալական լինելու բարդույթը և շարժվում է իներցիայով։ Ավելին՝ ստորին որոշակի օղակներ, իրենց ղեկավարներով հանդերձ, ինքնուրույն որևէ բան չեն անում։