Բաժիններ՝

Չուբայսը կտրուկ պատասխան է տվել Զախարովայի քննադատությանը

«Ռոսնանո»-ի վարչության նախագահ Անատոլի Չուբայսը Facebook-ում արձագանքել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի գրառմանը, որը նրան կոչ է արել պարզաբանել ռուսաստանցիների աղքատության պատճառները։

Նա նշել է, որ կառավարությունից հեռացել է ավելի քան քսան տարի առաջ եւ, ի տարբերություն Զախարովայի, պաշտոնյա չէ:

Իսկ ինքն սկսել է այն ժամանակներում, երբ ո՛չ պետություն, ո՛չ տնտեսություն «ըստ էության արդեն գոյություն չունեին», ստիպված դրանք կառուցվում էին նորից եւ այդ ճանապարհին սխալներ էին արվում:

«Երբ դուք սկսեցիք ձեր աշխատանքը, երկրում տնտեսությունն աճում էր, ռուբլին փոխարկելի էր, գնաճը կտրուկ նվազել էր, դեֆիցիտը լիովին անհետացել էր: Դա ինքնաբերաբար չի ստացվել, այլ երկրում ստեղծված շուկայական տնեսության, Ռուսաստանում վերածնված մասնավոր սափականության, գործնականում նորից կառուցված պետական իշխանության համակարգի շնորհիվ՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության հիման վրա»,- նշել է Չուբայսը:

«Ռոսնանո»-ի ղեկավարի խոսքով՝ իրեն բախտ է վիճակվել աշխատելու կառավարության տարբեր կազմերում՝ Ելցինի, Գայդարի եւ Չեռնոմիրդինի ղեկավարությամբ, սակայն «դրանցից ոչ մեկում ընդունված չէր վիրավորել եւ պատասխանատվության կանչել նախորդներին»՝ ամբոխահաճո հռետորաբանությամբ եւ լուրջ խոսակցությունը փոխարինելով «բակային փաստարկներով», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս