Բաժիններ՝

Ֆարաջը խոստանում է վերադառնալ և պաշտպանել Brexit-ը

Բրիտանական թերթերը շարունակում են քննարկել Brexit-ի բոլոր հնարավոր շրջադարձերը եւ դրա նկատմամբ քաղաքական գործիչների եւ պետական պաշտոնյաների դիրքորոշումները, տեղեկացնում է BBC-ին: I թերթը պատմում է, որ տեղապտույտ տվող Brexit-ը կարող է ակտիվ կյանքի վերադարձնել հին խաղորդին, բայց նոր դերով: Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը հայտարարել է, որ պատրաստ է «վերստին մտնել խաղի մեջ» որպես Brexit-ամետ նոր կուսակցության առաջնորդ այն դեպքում, եթե Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալը մարտի 29-ին տեղի չունենա:

Թերթը հիշեցնում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ֆարաջը դուրս է եկել UKIP-ից՝ ի նշան անհամաձայնության կուսակցության ներկայիս առաջնորդների ուղեգծի, որոնք «սեւեռված» են հակամուսուլմանական տրամադրությունների վրա: Այժմ նա պաշտպանում է բոլորովին նոր կուսակցության ստեղծումը, քանի որ, նրա խոսքով՝ «միանգամայն ակնհայտ է, որ քաղաքական ընտրախավը ցանկանում է կանգնեցնել Brexit-ը»:

Ֆարաջը պնդում է, որ եթե նշանակված օրը Բրիտանիան չհեռանա ԵՄ-ից, ինքը եւ իր կողմնակիցները չեն պատրաստվում մի կողմ կանգնել ու դիտել: Նա լիովին պատրաստ է այն բանին, որ դուրս գալու ընթացակարգը կձգձգվի կամ ընդհանրապես կչեղարկվի, եւ այդ ժամանակ էլ ինքը «կվերադառնա խաղին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս