Բաժիններ՝

Մեյը կարող է ԵՄ-ի հետ գործարքից հանել Իռլանդիայի հետ սահմանին վերաբերող դրույթը. Sky News

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է պլան ներկայացնել այն մասին, թե ինչպես ԵՄ-ի հետ համաձայնագրից բացառել բեքսթոփին (backstop. Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի շուրջ նախնական պայմանավորվածություն Brexit-ի համաձայնագրում) վերաբերող դրույթը: Այդ մասին հայտնել է Sky Newsհեռուստաալիքը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի աղբյուրներ:

Աղբյուրների խոսքով՝ Մեյը պարզորոշ կերպով ասկանալ է տվել, որ ինքը հրաժարվում է կուսակցությունների միջեւ փոխզիջման հասնելու ջանքերից, «որովհետեւ աջակցության մակարդակը, որն սպասվում էր Լեյբորիստական կուսակցությունից խորհրդարանի անդամների կողմից, բավարար չեղավ»:

Դրա փոխարեն Մեյը կարող է փորձել «բացառել իռլանդական բեքսթոփի վերաբերյալ դրույթը», որպեսզի ձեռք բերի Դեմոկրատական յունիոստական կուսակցության (DUP) եւ առանձին պահպանողականների աջակցությունը, որոնք անցյալ շաբաթ հանդես են եկել համաձայնագրի դեմ:

Աղբյուրները նշել են, որ մանրամասն քննարկումներ չեն անցկացվել այն բանի շուրջ, թե վարչապետն ինչպես է առաջարկում համաձայնագրից հանել բեքսթոփի վերաբերյալ դրույթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս