Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Միշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար:
Երեկ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մի խումբ երիտասարդներ հարձակվել են սոցիալական ցանցերում հեռարձակվող «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և նրանց օպերատորի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել հենց ուղիղ եթերում, երբ Ն. Մալյանը և Ա. Դանիելյանը խոսել են մարալիկցիների հետ։
Հոկտեմբերի 12-ի ցերեկը, հոկտեմբերի 13-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, հոկտեմբերի 14-17-ը՝ առանձին շրջաններում:
G20-ի երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանավորվել է վերացնել լարվածությունը համաշխարհային առեւտրում, որը կարող է վայրիվերումների հանգեցնել ֆինանսական շուկաներում:
Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծառայակիցների կողմից Գ. Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը թուրքական կողմից պահանջել է տեղեկություն հոկտեմբերի 11-ին Կայսերի նահանգում կալանավորված Ռուսաստանի 2 քաղաքացու մասին։
2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։
ՀՀ ն պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ կիրականացնի Մարալիկի քաղաքապետարանում: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Թուրքիայի Իզմիր քաղաքում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, 29-ը՝ տուժել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ:
Թուրքիայի հատուկ ծառայությունները ձեռք են բերել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունն ապացուցող ձայնագրություններ և այդ մասին տեղեկացրել նաև ԱՄՆ-ին։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Գամբիայի փոխնախագահ Ուսեյնու Դարբոյի հետ:
Ջիբրալթարի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը Հայաստանի հավաքականին ուժեղ հակառակորդ է համարում:
Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ:
Թուրքիայի Իզմիր քաղաքում միասեռական զույգ է պաշտոնապես ամուսնացել: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19-ն անց 5-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 41, 37 և 44-ամյա տղամարդիկ։ Իրավապահները պարզեցին, որ Վանաձորում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով էլ տղամարդիկ վիրավորվել են։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի տիկին Բրիջիտ Մակրոնն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնայք հոկտեմբերի 12-ին այցելեցին Երևանի մի շարք թանգարաններ:
ԿԺԴՀ-ում, եթե պահանջվվի, պատրաստ են թեկուզ մի ամբողջ դար ապրել միջազգային պատժամիջոցների գործողության ներքո՝ հենվելով բացառապես սեփական ուժերի վրա:
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը, ժամը 16-ն անց 50-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցի մայթեզրին «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել:
Թուրքիայի իշխանությունները հայկական համայնքին են վերադարձրել Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող հողատարածքը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիին՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամ երկրի ղեկավարի:
Նարեկ Մալյանն ու Արթուր Դանիելյանը մանրամասներ են ներկայացնում երեկվա միջադեպից
Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:00-ից 07:20-ը «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները իրականացրել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մաքրման աշխատանքերը:
Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դյուսսեյի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաջին ընդհանուր ժողովին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի, Կանադայի Քվեբեկ նահանգի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ:
Դ. Իոաննիսյանի խոսքով՝ հիմնական փոփոխված խաղի կանոնը ռեյտինգայինից հրաժարումն է, և դա նոր չէ, անակնկալ չի բերվում ԸՕ նախագծով, այն կար կառավարության ծրագրում, որին կողմ է քվեարկել ԱԺ-ն, ու բոլոր ուժերն արդեն ծանոթ են դրան։
Երևանում ընթանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը:
Հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված փոփոխություններ չեն եղել: