
Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 12-ի ցերեկը, հոկտեմբերի 13-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, հոկտեմբերի 14-17-ը՝ առանձին շրջաններում:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 12-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: