Փետրվարի 23-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 14 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ելք» դաշինքին՝ այս միջոցառումը կազմակերպելու համար»,- այսօր Ազգային ժողովում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Պոլսահայ գործիչ, եկեղեցական աստիճանակարգով դպիրի կոչում ունեցող Կարո Գաբրիելյանը, ով սուր քննադատությունների է ենթարկել Պոլսո Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, կրոնական խորհրդի կողմից զրկվել է հատուկ արարողությունների ժամանակ եկեղեցական շապիկ կրելու իրավունքից:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի վիճակահանությունից հետո ձևավորվեցին 1/8 եզրափակչի զույգերը:
Փլուզվել է Գարեգին Նժդեհ փողոցի նախկին հանրակացարանի շենքի մի հատվածը:
Երեկ`փետրվարի 22-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող: Բերդ քաղաքում գտնվող զինվորական հոսպիտալում կատարված վիրահատությամբ զինվորի աջ թոքի կեսը հեռացվել է: Զինծառայողը եղել է գիտակցության մեջ:
Եթե սեփական հողիդ վրա ուզում ես ապրել ազատ ու երջանիկ՝ պետք է պայքարես: ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկած «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովին այս մասին ասաց ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:
ԱԺ-ում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ադրբեջանական կողմը փորձում է խուսափել պատասխանատվությունից եւ զոհին մեղադրել հանցագործության մեջ:
Այսօր Ազգային ժողովում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումներին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը պատմեց, որ մինչև մարտի 1-ն իրենց մասին տեղեկություններ են հավաքվել համապատասխան ծառայությունների կողմից:
Մեծ Բրիտանիայի փորձագետների պատվիրակությունն ստուգում է Կահիրեի միջազգային օդանավակայանում ձեռնարկված անվտանգության միջոցները:
«Գառնու համայնքապետը «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի դիմաց շինարարություն իրականացնելու թույլտվություն չի տվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Եվրամիությունը պետք է պաշտպանի իր ընկերությունների մրցունակությունը եւ մշակի իր արդյունաբերության զարգացման տեսլականը:
Ադրբեջանի իշխող վերնախավում 30 տարի անց էլ սկզբունքորեն վերաբերմունք չի փոխվել. ինչպես 1988 թվականին, այնպես էլ այսօր նրանք չեն կարողանում մարսել Արցախի ինքնորոշման հարցը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնը կոչ է արել պահպանել հակառուսական պատժամիջոցները, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային:
«0038 հրամանն արդեն իրողություն է, 00 արդեն նշանակում է՝ խիստ գաղտնի, բայց այն դուրս է եկել Պաշտպանության նախարարության շրջանակներից, որի համար դատապարտվել են առնվազն 2 անձնավորություն՝ գնդապետ Արմեն Սարգսյանը և նրա վարչության աշխատակիցը»,- այսօր ԱԺ-ում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի հոկեյի եզրափակիչի առաջին մասնակիցը Ռուսաստանի հավաքականն է:
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 23-ին հայտնել է, որ առնվազն 70 զինյալներ են ոչնչացվել երկրի մի քանի նահանգներում վերջին մեկ օրում անցկացված գործողությունների ընթացքում:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները հայտարարել են, որ Թուրքիան նախազգուշական միջոցներ չի ձեռնարկում սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում, ինչը հանգեցրել է խաղաղ բնակիչների զոհվելուն:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2017թ. առաջին անգամ համայնքներում մոտ 1.6 մլրդ դրամ աղբահանության վճարների գումարներ են հավաքագրել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
«Փաստահավաք խումբը որևէ տեղեկություն չկարողացավ հայթայթել այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-2-ին ցուցարարների կողմից կիրառվել է զենք-զինամթերք, նռնակներ և այլն»,- այսօր ԱԺ-ում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումներին հայտարարեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:
Բժշակական կենտրոններից մեկում նորածնի մահվան դեպք է գրանցվել:
«Իմ ելույթն ուզում եմ սկսել պարոն Կոստանյանի այն գնահատականից, որ ինքը Մարտի 1-ի դեպքերից 5 տարի հետո էր դարձել Գլխավոր դատախազ, և հետագա բացահայտումներն ավելի դժվար էին լինելու, որովհետև այդ 5 տարվա ընթացքում մարդիկ բացակայել են»:
Իշխող կոալիցիան ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ազգային ժողովում կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան, որը դարձել է 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, բացատրել է իր արցունքներն ազատ ծրագրի կատարումից հետո:
Ի պատասխան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառաության հանձնարարականի՝ «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն ի՞նչ ձևաչափով է մասնակցելու։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 23-ին Կրեմլի պարսպի մոտ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին: