
Մեդվեդևան բացատրել է արցունքներն Օլիմպիական խաղերում ունեցած ելույթից հետո

Ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան, որը դարձել է 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, բացատրել է իր արցունքներն ազատ ծրագրի կատարումից հետո: Մարզուհու խոսքը փոխանցել է «Լենտա.ռու»-ն։
«Այսօր ես կյանքումս առաջին անգամ լաց եղա: Չեմ կարող ասել, թե դա ինչ էր: Հույզեր… Իրականում, լարվածություն առանձնապես չկար: Եվ ընդհանրապես, առաջին արցունքները հայտնվեցին առաջին կրկնակի աքսելից հետո: Այսօր ես ազատ ծրագրի դուրս եկա իմ սահքից բավարարված մնալու ցանկությամբ: Այդպես էլ եղավ: Ես արեցի ամենն, ինչ կարող էի»,- պատմել է Մեդվեդեւան:
Փետրվարի 23-ին ավելի վաղ նա զիջեց հայրենակցուհի Ալինա Զագիտովային կանանց մենասահքում: