«Պայքարելու ենք, որպեսզի մեր թեկնածուները հաղթեն ընտրություններում». Դավիթ Լոքյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն ի՞նչ ձևաչափով է մասնակցելու։

Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Մարտին մենք ունենք 20 համայնքում ընտրություն, որոնց մի մասում ավագանու ընտրություններ են, մի մասում՝ համայնքների ղեկավարի։ Այն համայնքները, որտեղ ՀՅԴ-ն ունի թեկնածուներ՝ պայքարելու համայնքի ղեկավար դառնալու համար, մենք ունենալու ենք մեր առանձին թեկնածուները և պայքարելու ենք, որպեսզի այդ թեկնածուները հաղթեն ընտրություններում։ Որտեղ չունենք, բնականաբար, մենք այս կամ այն ձևով այդ ընտրություններին մասնակցում ենք։ Դա մեզ համար կարևոր խնդիր է, բայց հստակություն չկա դեռևս այդ ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ։ Որտեղ հարմար թեկնածու ունենանք, կմասնակցենք»։

Հարցին՝ Ձեր նախարար լինելը որքանո՞վ է կարևոր գործոն, որպեսզի դաշնակցականները ՏԻՄ ընտրություններում հաղթեն, նա պատասխանեց, որ բոլոր ազդեցությունները, վերջին հաշվով, դառնում են գործոն. «Բայց մենք մեր նախարարությունում մեկ ընդհանուր սկզբունք ենք որդեգրել՝ նախարարությունը կազմակերպում է, մասնակցում է ընտրական պրոցեսի նախապատրաստական աշխատանքներին, բայց բուն ընտրություններին նախարարությունը որևէ մասնակցություն չի ցուցաբերում։ Չի եղել որևէ դեպք, որ մատնանշվի մեր նախարարության ուղղակի միջամտություն պրոցեսներին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս