Բաժիններ՝

Պուտինը համաձայն է Թրամփի այն գնահատականին, որ Սիրիայում ԴԱԻՇ-ը պարտված է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ մամուլի ասուլիսում հայտարարել թ, որ համաձայն թ ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի այն գնահատականին, որ ընդհանուր առմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում հաղթված է։

«Ինչ վերաբերում է ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակին, ընդհանուր առմամբ ես համաձայն եմ Միացյալ Նահանգների նախագահի հետ,-ասել է Պուտինը:-Մենք զգալի փոփոխությունների ենք հասել այդ տարածքում ահաբեկչության դեմ պայքարի գործում եւ Սիրիայում լուրջ հարվածներ ենք հասցրել ԴԱԻՇ-ին»: Դա հետ մեկտեղ Պուտինը նախազգուշացրել է Սիրիայից այլ երկրներ ահաբեկչական ակտիվության տեղափոխման վտանգի մասին:

«Առկա Է (ահաբեկչական) խմբավորումների եւ դրանց նմանների արտահոսքի վտանգը, օրինակ՝ Աֆղանստան, ինչպես նաեւ այլ երկրներ, այդ թվում՝ դրանց ելման երկրներ,-ասելէ Ռուսաստանի ղեկավարը:-Դա մեծ վտանգ Է մեզ բոլորիս համար»:

Մամուլի ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինը նաեւ հայտարարել է, որ ճիշտ է համարում Սիրիայից զորքերը դուրս բերելու ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի որոշումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս