ԱԱԾ խնդիրներից մեկն է ստեղծել այնպիսի երաշխիքներ, որպեսզի համակարգային կոռուպցիան այլևս երբեք չկարողանա անգամ ծիլ տալ. Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության խնդիրներից մեկն է ստեղծել այնպիսի պայմաններ և երաշխիքներ, որպեսզի Հայաստանում համակարգային կոռուպցիան այլևս երբեք չկարողանա անգամ ծիլ տալ:

 Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակին և անվտանգության աշխատողի նվիրված միջոցառման ժամանակ  իր ելույթում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ շնորհավորելով անվտանգության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ:

«Այդ խնդիրը լինելու է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքում նորաստեղծ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատանքի գերակայություններից մեկը: Միևնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ մենք զերծ ենք մնում և զերծ ենք մնալու այնպիսի վարքագծից, որը կարող է մեկնաբանվել որպես որևէ մեկի իրավունքների ոտնահարում»,- ասաց Վանեցյանը:

Նա ընդգծեց, որ ԱԱԾ-ն անելու է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ապահովվի անմեղության կանխավարկածը, սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու այլ հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

«Պատրաստ ենք բաց քննարկելու դրանց ոչ պատշաճ ապահովման կամ առավել ևս ոտնահարման մասին ցանկացած ահազանգ: Մենք նպատակ չենք դնում որքան հնարավոր է շատ  մարդկանց ենթարկել քրեական պատասխանատվության, մեր նպատակն արդարության վերականգնումն է, օրինականության օրենքի հավասարության այլ սահմանադրական սկզբունքների ապահովումը և մեր երկրի ազգային անվտանգության ապահովմանը խոչընդոտող երևույթներն արմատախիլ անելը»,- նշեց Վանեցյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և այլ հյուրեր:

Տեսանյութեր

Լրահոս