Բաժիններ՝

Սենատորները Թրամփից պահանջել են գործողություն անցկացնել Սև ծովում՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների

ԱՄՆ-ի Սենատում հանդես են եկել նավագնացության համար Կերչի նեղուցի ազատագրման «կոշտ գործողության» օգտին: Նախագահ Դոնալդ Թրամփին նման քայլի է կոչել սենատորների գրեթե կեսը:

Բանաձեւի հեղինակները, որն ստորագրել է Սենատի գրեթե քառասուն անդամ, կարծում են, որ դա անհրաժեշտ պատասխանն է Կերչի նեղուցում Ռուսաստանի գործողություններին, տեղեկացնում է BBC-ին:

Նոյեմբերի 25-ին ռուս սահմանապահները, կրակ բացելով, Ազովի ծովում կալանել են ուկրաինական երեք նավ: Ուկրաինացի երեք նավաստներ վիրավորվել են: Նավերի անձնակազմերը ձերբակալվել են Ռուսաստանի դատարանի կողմից:

Ուկրաինայի իշխանությունները միջադեպը որակել են ռազմական ագրեսիայի ակտ, իսկ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել ռազմական դրություն մտցնելու մասին: Բանաձեւը պատրաստել են Սենատի ազգային անվտանգության կոմիտեի նախագահ, հանրապետական Ռոն Ջոնսոնը եւ Սենատում դեմոկրատների կուսակցական կազմակերպիչ Ռիչարդ Դուրբինը: Ջոնսոնը նաեւ գլխավորում է Սենատի՝ Եվրոպայի անվտանգության գծով ենթակոմիտեն: Բանաձեւն ստորագրել են 39 սենատորներ, որոնց թվում է զինված ուժերի սենատական կոմիտեի ղեկավար Ջիմ Ինհոֆը: Ընդամենը Սենատն ունի 100 անդամ:

«ԱՄՆ-ը եւ մեր դաշնակիցները Կերչի նեղուցում Ռուսաստանի ռազմական ագրեսիային պետք Է անհապաղ հակազդեն ուժեղ եւ վճռական քայլով,-ասել է Ջոնսոնը:-Նավագնացության ազատության համար միջազգային ծովային գործողության անցկացումը պետք Է ապահովի Սեւ ծովից Ազովի ծով անվտանգ անցումը»: Նրա կարծիքով՝ հենց այդ պատասխանը «պետք է տեսնի Պուտինը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս