![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինը մեկնաբանել է Brexit-ը
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/958857.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին է, որ Ռուսաստանի վրա Brexit-ի ազդեցությունը կլինի նվազագույն եւ միջնորդավորված։ «Նվազագույն չափով»,- դեկտեմբերի 20-ին հայտարարել է նա մեծ մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալն ինչպես կազդի ՌԴ-ի վրա: «Այն կանդրադառնա եվրոպական ողջ տնտեսության, համաշխարհային տնտեսության վրա,-հավելել է նախագահը:-Այդ իմաստով՝ մեզ վրա նույնպես, անուղղակիորեն եւ միջնորդավորված»:
Պուտինը նշել է, թե հասկանում է այս հարցի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի դիրքորոշումը: Հանրաքվեն անցկացվել է, իսկ ի՞նչ պետք է նա անի: Նա պետք է կատարի ժողովրդի կամքը, որն արտահայտվել է հանրաքվեով,-արձանագրել է պետության ղեկավարը:- Կամ էլ դա ընդհանրապես հանրաքվե չէ»: «Տեսնեմ՝ այդ գործընթացի քննադատներն ինչպես են գնահատելու իրադրությունը, երբ եւ եթե այդ Brexit-ի վրա թքեն եւ կրկին անցկացնեն բոլոր այդ միջոցառումները, քանի դեռ դրանք ինչ-որ մեկին չեն բավարարի»,-հավելել է նա:
«Բայց նրանք իրենք թող որոշեն, դա մեր գործը չէ,-նշել է Պուտինը:-Այլապես կրկին մեզ կմեղադրեն ինչ-որ բանում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: