Հայաստանի և Եվրոպական Միության միջև նախատեսվում է ստորագրել «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագիրը:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն անորոշության մեջ են, չգիտեն` ի՞նչ անել: Շատերն առաջարկում են կտրուկ քայլերի դիմել, քանի որ «Վալլեքս» ընկերության և «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջև տեղի ունեցած բանակցությունները կարծես թե արդյունք չեն տվել:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՊՀ տարածքի որևէ ղեկավար դեռևս ձերբակալված չի եղել։ Կիրգիզիայի նախկին նախագահը Բերառուսում ապաստան է ստացել, Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը՝ Ռուսաստանում, Սահակաշվիլին Արևմուտքում է, ըստ էության ապաստան է ստացել, չնայած նրան, որ քրեական գործ է բացված իր հանդեպ։ Ժամանակին սպանվել է Վրաստանի նախկին նախագահ Գամսախուրդիան, սակայն չի ձերբակալվել։
Ինչպես հաղորդում է ESPN FC-ն, Լոնդոնի «Արսենալը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բայիին և «Չելսիի» ավագ Գերի Կեհիլին՝ որպես վնասվածք ստացած Ռոբ Հոլդինգի փոխարինող, ով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքնանիր էջում գրում է. «2017 թվականի մայիս ամսին ինձ վստահվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս ընթացքում՝ որպես հանձնաժողովի նախագահ, ջանք ու եռանդ չեմ խնայել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները մեր պետական շահին առավելագույնս ծառայեցնելու համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ հայ-ադրբեջանական և արցախաադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման համար։
«1988-ից սկսած՝ Հայաստանը երբեք չի միջամտել Ղարաբաղի ներքին հարցերին, մանավանդ բանակի գործերին։ Մենք օգնել ենք իրար, համագործակցել ենք, խորհուրդներ ու առաջարկություններ ենք տվել, բայց երբեք չենք խառնվել ներքին գործերին։ Բանակի հարցում երբեք չի դրվել քաղաքական պատկանելության, հայացքների հարց, անձնական հավատարմության հարց։
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց հնարավորություն կտրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
«Այս 7 ամսվա մեջ ես համոզվեցի, որ Սերժ Սարգսյանը ճիշտ է արել, որ մասնակցել է։ Դա չի եղել Սերժ Սարգսյանի որոշումը, դա եղել է բոլորիս որոշումը, ու թող որևէ մեկն իր ուսերից այդ պատասխանատվությունը չգցի։ Բոլորս էլ կողմ ենք քվեարկել։ Ու թող բոլորը հիշեն իրենց հարցազրույցները։ Բոլո՛րը…»
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ իր աջակցությունն է հայտնել որպես ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի թեկնածու:
«Նման լուրերին պարզապես ժպիտով եմ վերաբերում, ժպիտով։ Ես շատ եմ գնահատում և ինձ ընկեր եմ համարում Արտակ Զեյնալյանին։ Եվ այսպիսի լուրերը ժպիտից բացի, ոչինչ չեն առաջացնում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 53-րդ համար Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը, որ ինքը հավակնում է արդարադատության նախարարի պաշտոնին և, ըստ որոշ լուրերի, Արարատ Միրզոյանի ազգականն է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ Եմենի հակամարտության կողմերը համաձայնել են զորքերը դուրս բերել Հոդեյդա նավահանգստային քաղաքից:
Վերջին շաբաթների ընթացքում սոցիալական ցանցերում գրառումներ են հայտնվում այն մասին, որ Հայաստանում գնալով աճում է դրսից եկած էժան աշխատուժը, մարդիկ գալիս են Տաջիկիստանից և Հնդկաստանից ու Հայաստանում «կոպեկներով աշխատում շինարարության և գյուղատնտեսության ոլորտում»։
«Դատական նիստն ավարտվեց, միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և վաղը՝ ժամը 16։00-ին դատական ակտը կկայացվի, կհրապարակվի»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում լրագրողներին ասաց ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների` այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման հարցերի վերաբերյալ:
Զախարովայի պատասխանը Փաշինյան-Ալիև կոնտակտների մասին՝ ադրբեջանցի լրագրողի հարցին
«Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կիսել է իր կարծիքը Կրիշտիանու Ռոնալդուի՝ մադրիդյան ակումբից հեռանալու մասին:
«Իրանցի ներդրողների մարտահրավերները Վրաստանում» բիզնես-խորհրդաժողովը, որը դեկտեմբերի 14-ին պլանավորված էր «Բիլթմոր» հյուրանոցում, ձախողվել է:
Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։ «
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 43-ամյա բնակչին:
Իրանի կողմից հրթիռային ծրագրի զարգացումը վտանգ է ներկայացնում, իսկ վերջերս բալիստիկ հրթիռի արձակումը չի կարելի գնահատել որպես սեփական անվտանգության ապահովման միջոց:
«Ե՛վ ես, և՛ Արշավիր Ղարամյանը պատահական մարդիկ չենք այս երկրում, օդից պաշտոններ չենք զբաղեցրել, մենք ունենք անցած ճանապարհ, քրտնաջան աշխատել ենք»։
Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ:
ԱԳԲԱ Լիզինգի նախաձեռնությամբ կայացավ Եվրամիության հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա դրամաշնորհային ծրագրի շահառուների առաջին հանդիպումը, որի նպատակն է էներգախնայող նախագծերում մասնավոր հատվածի կողմից կատարվող ներդրումների խթանումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ներկայացուցիչների ընդունելություն չի կազմակերպի Սպիտակ տանը, որտեղ Սուրբծննդյան արձակուրդի օրերին ավանդաբար հավաքվում էին առաջատար հրատարակությունների լրագրողները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Տաշիրի, Արթիկի, Սևանի, Մարտունու, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Վերջին ամսվա ընթացքում մի շարք սպառողներ բողոքում են, որ նոյեմբեր ամսին սպառած ջրի դիմաց վճարել են բավականին կլորիկ գումար, այն դեպքում, երբ այդքան ջուր չեն օգտագործել: Նրանք պնդում են, որ հոկտեմբերին, երբ օգտագործել են գրեթե նույն քանակով ջուր, ավելի քիչ գումար են վճարել։
Իսրայելի պաշտպանության բանակը դեկտեմբերի 13-ին Հորդանան գետի Արեւմտյան ափին հսկողության տակ է վերցրել Ռամալլահ քաղաքի մուտքերն ու ելքերը այն բանից հետո, երբ այնտեղ թաքնվել է իսրայելացիների վրա հարձակմանը մասնակցած ավտոմեքենան, ինչի հետեւանքով զոհվել է երկու եւ վիրվավորվել երկու մարդ:
Արցախի ախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երեւանում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: