
Նազարբաևը Բելառուսի թեկնածուին իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ իր աջակցությունն է հայտնել որպես ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի թեկնածու:
ria.ru-ի՝ փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մամուլի ծառայությունը: Ղազախստանի նախագահը նշել է, որ Ս. Զասն ունի այս պաշտոնում աշխատելու համար բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու գիտելիքները:
«Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք, աշխատել եք Գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք ձեզ»,- ասել է Նազարբաևը:
Նա նաև հավելել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունները որոշել են աջակցել Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից Զասի առաջարկված թեկնածությանը:
«Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ: Եղել եք Բիշքեկում: Ինչպես հայտնի է, Ղրղզստանի Հանրապետությունն այժմ նախագահում է ՀԱՊԿ-ը: Վստահ եմ՝ ձեր հանդիպումները լավ են անցել»,- ասել է Նազարբաևը: