Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները։
Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
Կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետի պաշոտնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի քանի կարևոր անելիքների, որոնք առաջիկայում պետք է իրականացվեն: Ըստ նրա՝ առաջինը տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը:
Վիետնամի կենտրոնական մասում 14 մարդ է զոհվել հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումներից, եւս մեկն անհայտ կորածէ համարվում:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ գույքային վնաս պատճառելու կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ:
Անկարայից դեպի Քոնիա ուղևորվող արագընթաց գնացքի 3 վագոն դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 4, վնասվածք ստացել՝ 43 քաղաքացի:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ:
Ֆրանսիայի հարավ-արեւելքի Ավինյոն քաղաքում դեկտեմբերի 13-ին բեռնատարի վրաերթի հետեւանքով եւս մեկ մարդ է զոհվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիայի ընթացքում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of Smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն սկսվել է դեկտեմբերի 12-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի այցելությամբ, որին հաջորդել է Ժնևի հայկական կենտրոնում նրա հանդիպումը հայ համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների հետ:
«Մեղադրանքին ծանոթ եմ, հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում, և մնացած բոլոր պարզաբանումները իմ փաստաբանները կներկայացնեն նիստից հետո»,-այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դատական նիստից առաջ լրագրողներին ասաց Արմեն Գևորգյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 21-ամյա բնակչին:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների տևական բացատրական աշխատանքի արդյունքում՝ դեկտեմբերի 12-ին ինքնակամ բաժին է ներկայացել 2012 թվականից միջազգային մակարդակով հետախուզվող Գնել Խզարջյանը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին 2 ամսով կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը:
Hawker Hunter կործանիչը, որը մասնակցում էր ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանման վարժանքներին, դեկտեմբերի 12-ին օվկիանոսն է ընկել Հավայիի նահանգում:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ի պատասխան Tert.am-ի հարցի, թե լուրեր են շրջանառվում իր պաշտոնանկության վերաբերյալ, ասել է. «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ»:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում Պահպանողական կուսակցության պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն հայտնեցին Թերեզա Մեյին։
Փոքրիկը տեղափոխվեց Հայաստան:
Անհրաժեշտ է առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու մասին լուրերին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Իջևանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Թուրքիայում կառուցվելու է 9-րդ ծովային ռազմաբազան։ Այս երկիրն արդեն ունի ռազմածովային բազաներ Ստամբուլում, Գյոլջուքում, Աքսազում, Ֆոչայում, Էրեղիլում, Մերսինում, Իսկենդերունում, և Չանաքքալեում:
«ԱԺ առաջին նիստը դեկտեմբերի 24-ի՞ն, թե՞ հունվարի 7-ին» վեճի հիմքը նորընտիր խորհրդարանի «կազմավորման» իրավաբանական ընկալումն է։ Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը։
Փարիզում տեղի է ունեցել ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ուշագրավ անդրադարձներ են եղել Հայաստանի ընտրություններին և հետընտրական հնարավոր զարգացումներին։
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20։59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ: Ինչպես հայտնի է, աղետի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում այս օրերին քննարկվում են օրենսդիր, գործադիր պաշտոնների թեկնածությունները․ ում ինչ պաշտոն տալ, ում տանել կառավարություն, ում գործուղել ԱԺ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի նոր իշխանությունները եւս սկսել են սերտորեն համագործակցել քրեական աշխարհի հեղինակությունների հետ: Այդ համագործակցության արդյունքում է, որ Չեխիայում հայտնաբերվել է ՀՀ-ում հետախուզման մեջ գտնվող՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը: