![](/banners/BeFunky-design.jpg)
««Ռեալն» ունի Ռոնալդուի կարիքը». Ռաֆայել վան դեր Վարտ
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/1497361586_327990_1497361633_noticia_normal.jpg)
«Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կիսել է իր կարծիքը Կրիշտիանու Ռոնալդուի՝ մադրիդյան ակումբից հեռանալու մասին:
«Իհարկե, «Ռեալն» ունի Ռոնալդուի կարիքը: Դժվար է փոխարինել մի խաղացողի, որը խփում է 40-50 գոլ մեկ մրցաշրջանում: Նա ակումբում խելագար բաներ էր անում:
Նրանք դեռ ունեն որակյալ կազմ: «Ռեալը» պարտավոր չէ ձմռանը գնել որևէ մեկին, եթե դժվար է գտնել հարմար խաղացողների:
Սոլարին բավականին լավ աշխատում է, նրան պարզապես ժամանակ է հարկավոր: Ռոնալդուի կորուստը փոխհատուցելու կամ լրացնելու համար թիմը պետք է աճի»,- նշել է վան դեր Վարտը:
Սիրարփի Աղաբաբյան