
Թրամփը չեղարկեց մամուլի ներկայացուցիչների Սուրբծննդյան ընդունելությունը Սպիտակ տանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ներկայացուցիչների ընդունելություն չի կազմակերպի Սպիտակ տանը, որտեղ Սուրբծննդյան արձակուրդի օրերին ավանդաբար հավաքվում էին առաջատար հրատարակությունների լրագրողները: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
«Նախագահ Թրամփը չեղարկել է մամուլի ներկայացուցիչների համար երեկույթը Սպիտակ տանը՝ այդպիսով բազմամյա ավանդույթն ընդհատելով մի շարք լրատվական կազմակերպությունների հետ երկարատեւ լարված հարաբերությունների պատճառով»,- նշում է հեռուստաալիքը:
Ավանդաբար լրագրողներն ամեն տարի ժամանում էին այդ միջոցառմանը: Ընդունելությունից առաջ նրանց համար կազմակերպում էին բանկետ, ինչից հետո զարդարված սրահ Էին առաջնորդում տիկնոջ կամ ընտանիքի այլ անդամի, ընկերոջ կամ գործընկերոջ ուղեկցությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: