Բաժիններ՝

Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կսեփականաշնորհեն զբաղեցրած տարածքները

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց հնարավորություն կտրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Այս մասին որոշման նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը:

Ըստ հիմնավորման, պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 5, ՀՀ Արարատի մարզի Դարբնիկ համայնքի 5-րդ փողոցի 1, Երևան քաղաքի Շենգավիթի Շիրակի 2ա շենքի 7 և Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/1 հասցեների հանրակացարաններում բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել Կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքների կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհել իրենց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31