«Թաղի տղեքը հանգիստ իրենց գործերով էին զբաղվում, միջամտություններ, կռիվներ, լցոնումներ չեղան»,- ամփոփելով դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցված արդյունքները արտացոլեցին երկրում առկա հետհեղափոխական իրավիճակը: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը շատ քչերն էին կասկածի տակ դնում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ պատգամավոր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանից ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրական խախտումների հետ կապված որևէ դիմում չի ստացել:
ՀԱԿ անդամ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհավորում եմ հայ ժողովրդին, մեզ բոլորիս ազատ արդար ընտրությունների անցկացման առիթով։ Այս վերագտած արժեքն անհրաժեշտ է փայփայել աչքի լույսի պես, և դա մեր բոլորիս պարտքն է։
«Գիշերը ընտրատարածքներում ևս եղել են մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ հաղորդումները ներկայումս դեռևս ուսումնասիրության փուլում են»։
Թելավիում առավոտից Վրաստանի նախագահի երդմնատվության արարողության նախապատրաստման աշխատանքներ են ընթանում:
Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է Սասուն Մեխակի Միքայելյանը՝ 31 հազար 739 ձայն: Երկրորդ տեղում Արարարատ Սամվելի Միրզոյանն է: Նա ստացել է 25 հազար 550 ձայն: Քվեների քանակով 3-րդ տեղում Ֆելիքս Խոստեղի Ցոլակյանն է, ով ստացել է 24 հազար 172 ձայն:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ցավակցական ուղերձ է հղել Մաքսիմ Հակոբյանի մահվան կապակցությամբ, որում ասված է.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներով խորհրդարան անցած ուժերի միջև մանդատների բաշխման հաշվարկ դեռ չի կատարել: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ստացվել է 55 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ:
Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7֊ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը:
Երկաթուղայինների գործադուլի պատճառով Գերմանիայի ամբողջ տարածքում դադարեցվել է հեռընթաց գնացքների երթեւեկությունը:
Արագածոտնի մարզում ինքնասպանություն է գործել 25-ամյա երիտասարդ։ Դեպքը տեղի է ունեցել Արտաշավան գյուղում։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից՝ լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի բարենպաստ պայմանների և անկաշկանդ գործելու առումով։
ԱՊՀ դիտորդական առաքելությունն այսօր ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում իրենց դիտարկումներն ու եզրակացությունը:
Իրաքում դեկտեմբերի 10-ին տոնում են այ երկրում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի տարեդարձը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ գրելով.
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ին հանդես կգա քաղաքացիներին հղված հեռուստաուղերձով՝ կապված բողոքի այն ակցիաների հետ, որոնք ընդգրկել են Ֆրանսիայի խոշորագույն քաղաքները:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 593.120 է, որից ընտրություններին մասնակցել է 1 մլն 262.164-ը, այսինքն՝ 48.67 տոկոսը:
Հայաստանի լողի հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի առաջնությունում:
Ամբողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո կրկին իրենց ուշադրությունը սևեռեցին Հայաստանի վրա:
ԿԸՀ-ն ամփոփում է ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:
Չինաստանի Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Վանչժոու Մենը, որը ձերբակալված է Կանադայում, երդմամբ հայտարարել է իր անմեղության մասին եւ հանդես է եկել գրավով ազատ արձակվելու պահանջով՝ նախքան իրեն դատարանի վճռով ԱՄՆ-ին արտահանձնումը:
ՄԻՊ նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական մի քանի թեկնածուների ստացած ձայների արդյունքները:
Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներում ամփոփվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները:
Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից, ցեղասպանությունների ռիսկը դեռ կա: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ ջերմորեն ողջունելով ֆորումի մասնակիցների հետընտրական առաջին առավոտը ՀՀ-ում: Նրա խոսքով՝մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, աճող պոպուլիզմի, արմատականության, անհանդուրժողականության մի աշխարհում, որում մարդու իրավունքներն ընկնում են երկրորդ տեղ, […]
Ավարտվեց գնդակային հրաձգության Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 27- ամյակին: